ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խորհուրդ կտամ հեռու մնալ, եթե չեն ուզում ծնոտի հետ պրոբլեմ ունենալ. Առուշ Առուշանյան
Գորիսում 6 միլիարդ դրամի շինարարություն է կատարում, որից 3 միլիարդը կառավարությունն է տալիս, Փաշինյանը եկել էր ստուգելու աշխատանքները, News.am–ի հետ զրույցում ասել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ պատասխանելով իր հասցեին քննադատություններին, որ չնայած ինքը ընդդիմադիր է, բայց դիմավորել է Փաշինյանին:
«Քննարկողների մասին մի քանի բան կասեմ, նախ առաջինը՝ ո՞վ են իրենք, որ պիտի այսօր որոշեն՝ ես ինչ պիտի անեմ, կամ չանեմ: Ոչ իրանց ապրած կյանքը, ոչ էլ իրենց կարգավիճակը, թույլ չեն տա, որ իրենք այսօր արտահայտվեն: Իրենք պատերազմի ժամանակ իրենց կնոջ փեշի տակ են թաքնվել...»,- ասել է նա:
«Մենք էն մարդիկ չենք, որ ֆեյսբուքի հարթությունում հարցեր են լուծում: Խորհուրդ կտամ՝ հեռու մնալ, եթե չեն ցանկանում իրենց ծնոտի հետ պրոբլեմ ունենալ, ոչ էլ իրենք այնքան կան, որ որոշեն՝ ես ինչ անեմ: Ես 30 հազար մարդու համար պատասխանատվություն եմ կրում եւ այդքան մարդ ինձ են վստահել, որ իրենց կյանքի որակը բարելավեմ»,– շարունակել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՈւՂԻՂ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ Լեռնային Ղարաբաղի հարցով
Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի պահանջով հրավիրված Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հարցով ՄԱԿ անվտանգության խ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դանակը հասել է ոսկորին. Ռուբեն Վարդանյան
Այս իրավիճակում անիմաստ է խոսել պաշտոնի մասին, երբ որ ամեն օր կա խնդիր հացի, ջրի, դեղերի և այլնի, և այս իրավիճակում անխե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իր մոտ գերդոզավորում է. Զախարովան՝ «Բելգորոդի փոխանակման մասին» Զելենսկու հայտարարության մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան РИА Новости–ի հետ զրույցում մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բայդենը Կորեայի նախագահի հետ ասուլիսում մոռացել է՝ ում փոխանցել խոսքը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի հիշել, թե ում փոխանցել խոսքը՝ Ճապոնիայի և Հարավային Կորեայի առաջնորդների հետ հանդիպմանը հաջորդ...