ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բայդենը Կորեայի նախագահի հետ ասուլիսում մոռացել է՝ ում փոխանցել խոսքը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի հիշել, թե ում փոխանցել խոսքը՝ Ճապոնիայի և Հարավային Կորեայի առաջնորդների հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում:
Երբ ամերիկացի նախագահին հուշել են գործընկերոջ մասին, Բայդենը կատակել է՝ ասելով, թե օգնեց «Աստծո ձայնը»:
Հիշեցնենք, որ երեք երկրների ղեկավարների հանդիպմանը հաջորդել է համատեղ հայտարարություն, որում նշվում է, որ Վաշինգտոնը, Տոկիոն և Սեուլը պայմանավորվել են նոր պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ:
Նրանք նաև մտադիր են նվազեցնել կախվածությունը ռուսական էներգետիկայից և շարունակել աջակցել Ուկրաինային։
Բացի այդ, երկրները պայմանավորվել են ամենամյա համատեղ զորավարժություններ անցկացնել ռազմական համագործակցության ամրապնդման նպատակով։
ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի առաջնորդների՝ Ջո Բայդենի, Յուն Սեոկ Յոլի և Ֆումիո Կիշիդայի առաջին գագաթնաժողովն այսօր տեղի է ունեցել Քեմփ Դևիդում։
Նմանատիպ հոդվածներ
ՈւՂԻՂ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ Լեռնային Ղարաբաղի հարցով
Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի պահանջով հրավիրված Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հարցով ՄԱԿ անվտանգության խ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խորհուրդ կտամ հեռու մնալ, եթե չեն ուզում ծնոտի հետ պրոբլեմ ունենալ. Առուշ Առուշանյան
Գորիսում 6 միլիարդ դրամի շինարարություն է կատարում, որից 3 միլիարդը կառավարությունն է տալիս, Փաշինյանը եկել էր ստուգելու...
Արարատ Միրզոյանը ներկայացրեց ապացույցներ և հայկական կողմի ակնկալիքները. ԱԳ նախարարի՝ ամբողջական ելույթը
ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտե...
Այստեղ եմ՝ հայցելու այս հեղինակավոր կառույցի աջակցությունը. Արարատ Միրզոյան
Լեռնային Ղարաբաղում առկա ներկայիս հումանիտար իրավիճակը մեծապես կարող է վատթարացնել խաղաղության հեռանկարները Հարավային Կո...