Ուկրաինական ԱԹՍ-ն հարձակվել է Նովգորոդի մարզի ռազմական օդանավակայանի վրա. ՌԴ ՊՆ
Ուկրաինական անօդաչու սարքն այսօր առավոտյան հարձակվել է Նովգորոդի մարզում գտնվող ռազմական օդանավակայանի վրա։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Այսօր Մոսկվայի ժամանակով ժամը 10:00 -ի սահմաններում Կիևի ռեժիմը կոպտեր տիպի ԱԹՍ-ի կիրառմամբ ահաբեկչական հարձակում է իրականացրել Նովգորոդի մարզի ռազմական օդանավակայանի վրա», - նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ անօդաչուն հայտնաբերվել է օդանավակայանի արտաքին դիտարկման կետի հաշվարկի կողմից և խոցվել է հրաձգային զենքերից:
Հարձակման հետևանքով օդանավակայանի տարածքում հրդեհ է բռնկվել օդանավերի կայանատեղիում, որն օպերատիվ կերպով վերացվել է հրշեջ հաշվարկների կողմից: Մեկ ինքնաթիռ վնասվել է։
Նախարարությունից հավաստիացրել են, որ հարձակման հետևանքով տուժածներ չկան:
Հիշեցնենք, որ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ օգոստոսի 18-ին Մոսկվայի ժամանակով 04:00-ի սահմաններում (Երևանի ժամանակով 05:00-ին) Կիևը փորձել է անօդաչու սարքի կիրառմամբ հարձակում իրականացնել Մոսկվայի և Մերձմոսկվայի օբյեկտների վրա: ՊՆ-ի տվյալներով՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքը ՀՕՊ միջոցների ազդեցությունից հետո փոխել է հետագիծը և ընկել մայրաքաղաքի Կրասնոպրեսնենսկայա առափնյակի շրջանում գտնվող ոչ բնակելի շենքի վրա:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը թիրախավորել է Կապանի «Սյունիք» քաղաքացիական օդանավակայանը․ ՊՈԱԿ–ի տնօրեն
Ադրբեջանը թիրախավորել է Կապանի «Սյունիք» քաղաքացիական օդանավակայանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի «...
Ադրբեջանի ԶՈւ–ն կրակել է վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանի ԶՈւ–ն կրակել է վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ «...
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է. Արցախի ՊԲ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 19-ին` ժամը 16:00-ի սահմաններում...
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ Արցախի ՊՆ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 19-ին` ժամը 16:00-ի սահմաններում...