ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չեռնիգովի վրա հրթիռային հարձակման պահը․ զոհերի թիվը հասել է 7-ի
Ուկրաինական Telegram ալիքները հրապարակում են տեսահսկման տեսախցիկի ձայնագրությունը, որը ֆիքսել է Չեռնիգովի վրա հրթիռային հարձակման պահը։
Ուկրաինայի Չեռնիգով քաղաքի վրա հրթիռային հարձակման հետեւանքով 7 մարդ է զոհվել, եւս 90-ը վիրավորվել։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն Telegram-ի իր ալիքում։
«Չեռնիգովում հայտնաբերվել է ևս մեկ զոհի դի։ Ինքնությունը չհաստատված կին։ Զոհերի թիվը հասել է 7-ի»,- գրել է Կլիմենկոն։
Նրա խոսքով՝ բուժօգնության է դիմել 90 տուժած։ «Նրանցից 10–ը՝ ոստիկան, 12–ը՝ երեխա։ 25 մարդ հոսպիտալացվել է։ 12-ամյա աղջկան շտապ ռեանիմոբիլով տեղափոխել են Կիև։ Երեխայի վիճակը ծանր է»,- ասել է ՆԳՆ ղեկավարը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր Չեռնիգովում զոհերի և վիրավորների մասին։
Ավելի վաղ օդային տագնապ էր հայտարարվել Ուկրաինայի մի շարք շրջաններում, այդ թվում՝ Չեռնիգովի շրջանում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը թիրախավորել է Կապանի «Սյունիք» քաղաքացիական օդանավակայանը․ ՊՈԱԿ–ի տնօրեն
Ադրբեջանը թիրախավորել է Կապանի «Սյունիք» քաղաքացիական օդանավակայանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի «...
Ադրբեջանի ԶՈւ–ն կրակել է վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանի ԶՈւ–ն կրակել է վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ «...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրթիռակոծության տակ է հայտնվել Չեռնիգովի կենտրոնը․ կան զոհեր և վիրավորներ
Հրթիռակոծության տակ է հայտնվել Ուկրինայի քաղաք Չեռնիգովի կենտրոնը. կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին իր հեռագրային ալիքո...
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է. Արցախի ՊԲ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 19-ին` ժամը 16:00-ի սահմաններում...