Ուկրաինան F-16 կործանիչներ կստանա երրորդ երկրներից. Reuters
ԱՄՆ-ը հավանություն է տվել Դանիայի և Նիդեռլանդների կողմից Ուկրաինային F-16 կործանիչների փոխանցմանը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Լրագրողների տվյալներով՝ Կիևն ինքնաթիռը կստանա այն բանից հետո, երբ Ուկրաինայի զինված ուժերի օդաչուները կսովորեցնեն դրանք վարել։
Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինяենը դանիացի և հոլանդացի գործընկերներին գրավոր հավաստիացրել է, որ Վաշինգտոնն աջակցում է այդ քայլին։
«Ես գրում եմ՝ հայտնելու ԱՄՆ-ի լիակատար աջակցությունը F-16 կործանիչներն Ուկրաինա տեղափոխելու, ինչպես նաև ուկրաինացի օդաչուների վերապատրաստմանը՝ որակյալ F-16 հրահանգիչների կողմից», - նշվում է Բլինքենի նամակում։
Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին իր հերթին ասել է, որ Վաշինգտոնն իր դաշնակիցների հետ միասին աշխատում է չորրորդ սերնդի ամերիկյան F-16 կործանիչներ երրորդ երկրներից Կիև տեղափոխելու հարցով։ CNN-ի եթերում նա նշել է, որ ԱՄՆ իշխանությունները ցանկանում են դա անել «որքան հնարավոր է շուտ»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը հենք է պատրաստում հետագա սադրանքների համար. Արցախի ՊԲ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 16-ին ժամը 19:40-ի սահմաններում ա...
ՀՀ ՊՆ–ն՝ ադրբեջանական կողմի ապատեղեկատվության մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հ...
Ադրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ. կա վիրավոր. ՀՀ ՊՆ
Օգոստոսի 14-ին` ժամը 19։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայ...
Հակառակորդի կրակոցից զինծառայողի զոհվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ
2023 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը, ռասսայական,...