Ամերիկյան հետախուզության տվյալներով՝ Ուկրաինան չի կարողանա կատարել հակահարձակման գլխավոր խնդիրը. WP
Ամերիկյան հետախուզության գնահատականներով՝ Ուկրաինայի հակահարձակումը չի հասնի իր կարեւոր խնդրի կատարմանը՝ Մելիտոպոլ հարավարեւելյան քաղաք, The Washington Post-ի, ասել են հետախուզության գաղտնի կանխատեսմանը ծանոթ աղբյուրները։
Եթե այս գնահատականը ճիշտ դուրս գա, ապա դա կնշանակի, որ Կիեւը չի կարողանա կատարել իր գլխավոր խնդիրը՝ քանդել Ղրիմում Ռուսաստանի ցամաքային կամուրջը այս տարի հակահարձակման ընթացքում, նշել է ամերիկյան պարբերականը։
«Մռայլ գնահատականը հենված է Ռուսաստանի կոշտ փորձի վրա՝ օկուպացված տարածքում պաշտպանություն ականադաշտերի եւ խրամատների միջոցով, ինչն, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի այն բանին, որ Կիեւում եւ արեւմտյան մայրաքաղաքներում կսկսեն թվարկել այն պատճառները, որոնց հետեւանքով հակահարձակումը, որի համար տասնյակ միլիարդավոր դոլարների արեւմտյան զենքեր եւ ռազմատեխնիկա է ներդրվել, չի հասել նպատակին»,- նշել է The Washington Post-ը։
ԱՄՆ ներկայացուցիչների խոսքով՝ ուկրաինական զորքերը, որոնք շարժվում են դեպի Մելիտոպոլ Ռոբոտինո գյուղից, մի քանի մղոն հեռու կմնան քաղաքից։
«Մելիտոպոլը վճռական նշանակություն ունի Ուկրաինայի հակահարձակման համար, քանի որ համարվում է Ղրիմի դարպասները։ Քաղաքը գտնվում է երկու կարեւոր ավտոմայրուղիների եւ երկաթուղային ճյուղի հատման կետում, ինչը Ռուսաստանին թույլ է տալիս զորակազմ եւ տեխնիկա ուղարկել թերակղզուց օկուպացված այլ տարածքներ Ուկրաինայի հարավում»,- գրել է ԶԼՄ-ն։
Մռայլ կանխատեսումներն արդեն մեղադրանքներ են առաջացնում կոնգրեսականների փակ նիստերում։ Որոշ հանրապետականներ այժմ առարկում են ԱՄՆ նախագահ Բայդենի խնդրանքի դեմ՝ լրացուցիչ 20,6 մլրդ դոլար Ուկրաինային հատկացնելու մասին՝ հաշվի առնելով հարձակման համեստ արդյունքները։
Ամերիկացի պաշտոնատար անձինք հերքում են այն քննադատությունը, թե F-16 կործանիչները կամ մեծ հեռահարության հրթիռային համալիրները, ինչպիսին են ATACMS-ները, կհանգեցնեին այլ արդյունքի։
«Խնդիրը Ռուսաստանի պաշտպանության հիմնական գծի ճեղքումն է, եւ չկա որեւէ ապացույց, որ այդ համակարգերը համադարման կլինեին»,- ասել է բարձաստիճան ներկայացուցիչն ԱՄՆ վարչակազմում։