Ո՞վ է Իջևանում հայտնաբերված կասկածելի տղամարդը. նոր մանրամասներ. ArmLur
Ոստիկանները ստուգել են անձին, ապա բաց են թողել։ Այս մասին գրում է ArmLur-ը, ապա հավելում, որ, ըստ իրենց աղբյուրների, իրականում այդ անձը Թիֆլիսի բնակիչ է եղել, խոսել է այդ բարբառով, ինչն էլ թերևս թյուրիմացության տեղիք է տվել։
Հիշեցնենք, որ այսօր մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքում երթուղայինի մեջ ազգությամբ թուրք քաղաքացի է հայտնաբերվել: Իջևան-Աչաջուր երթուղայինի մեջ ուղևորները կասկածելի անձ են նկատել, ով խոսում է թուրքերեն լեզվով, ստանում զանգեր թուրքական հեռախոսահամարներից: Ուղևորները պահանջել են վարորդից, որպեսզի վերջինս կանգնեցնի երթուղայինը, ապա ոստիկանություն են դիմել:
Ոստիկանությունից Auroranews-ի հետ զրույցում հաստատեցին, որ Իջևանում երթուղայինում ազգությամբ թուրք քաղաքացու հայտնաբերման մասին ահազանգ իսկապես ստացել են, համապատասխան մարմինները զբաղվում են այդ հարցով:
Նմանատիպ հոդվածներ
Անչափահաս երեխային բռնության ենթարկած կինը հայտնաբերվել է․ նա ոստիկանությունում է
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանութ...
Իջևանում թուրք են բռնել. «Հրապարակ»
Տավուշի մարզի Իջևան քաղաքում արտառոց միջադեպ է տեղի ունեցել: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը: «Իջ...
Սիսիան քաղաքի կոյուղաջրերը հոսում են Որոտան գետ․ մաքրման կայանը սեփականաշնորհված է. «Հետք»
Սիսիան քաղաքի հայտնի ջրային հայելիներից 300 մետր հեռավորության վրա Որոտան գետ լցվող կեղտաջրերը փոխում են ջրի գույնը։ Որո...
Մանրամասներ. ո՞ւմ և ինչի՞ համար է ծեծել երեխային ու նկարահանել. «Հրապարակ»
Ինչպես հայտնի է, երեխային ծեծի ենթարկող ու ստորացնող Աննա Արևշատյանը ձերբակալվել է։ Այս մասն գրում է «Հրապարակ օրաթերթ»-...