Քենեդի կրտսերն ասել է, որ Ուկրաինայի պատճառով ամերիկացիները զրկվել են սննդի կտրոններից
Ուկրաինային օգնության համար ԱՄՆ-ի ծախսերը հասել են 113 միլիարդ դոլարի, մինչդեռ միլիոնավոր ամերիկացիներ զրկվում են սննդի կտրոններից և առողջապահական ապահովագրությունից, ասել է Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Ռոբերտ Քենեդի-կրտսերը: Տեղեկությունը հայտնում է «Ռիա Նովոստին»:
«Մենք մինչ օրս հատկացրել ենք ավելի քան 113 միլիարդ… Ինչպե՞ս կարող ենք դա անել՝ չեղարկելով սննդի կտրոնները 30 միլիոն ամերիկացիների համար և բժշկական ապահովագրությունը 15 միլիոն ամերիկացիների համար», - վրդովված ասել է Քենեդի կրտսերը ամերիկացի հեռուստահաղորդավար Թակեր Կարլսոնին տված հարցազրույցում:
Քենեդին նաև նշել է, որ Ուկրաինան իրականում դարձել է գերտերությունների դիմակայության հարթակ։
Ըստ Ռոբերտ Քենեդի կրտսերի` Ամերիկյան հետախուզական ծառայությունները ֆինանսավորել են Մայդանի ցույցերը 2013-2014 թվականներին 5 միլիարդ դոլարով: ԱՄՆ-ն Ուկրաինայում կենսալաբորատորիաներ է հիմնել՝ Պենտագոնի կենսազենքի ծրագրերի շրջանակներում, որոնց աշխատանքները մեկնարկել են 2001 թվականից հետո։
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանը կգնա Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ ԱԽ նիստին
Օգոստոսի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կգտնվի Նյու Յորքում՝ մասնակցելու Ադրբեջանի կողմից լիակատար շր...
Արցախի ԱԳՆ հերքում և խստիվ դատապարտում է, թե Արցախի ՊԲ-ն ռազմական տեխնիկա է տեղաշարժում
Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի տարածած ապատեղեկատվության կապակցությամբ․ «Արցախի Հանրապետության արտ...
Թուրք մտավորականները միավորվել են` կանխելու հումանիտար աղետն Արցախում
Թուրք քաղաքական գործիչները, գրողներն ու իրավապաշտպանները միավորվել են՝ կոչ անելով համաշխարհային հանրությանը անհապաղ միջա...
Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումն ավարտվեց. հայտնի են նրանք
Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումն ավարտվել է։ Առաջադրվել է 14 ուժ՝ 13 կուսակցություն և կուսակցությունների մեկ...