Քաղաքականություն Կարևոր

Թուրք մտավորականները միավորվել են` կանխելու հումանիտար աղետն Արցախում

Թուրք մտավորականները միավորվել են` կանխելու հումանիտար աղետն Արցախում
Թուրք քաղաքական գործիչները, գրողներն ու իրավապաշտպանները միավորվել են՝ կոչ անելով համաշխարհային հանրությանը անհապաղ միջամտել՝ մեղմելու Ադրբեջանի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած…

Թուրք քաղաքական գործիչները, գրողներն ու իրավապաշտպանները միավորվել են՝ կոչ անելով համաշխարհային հանրությանը անհապաղ միջամտել՝ մեղմելու Ադրբեջանի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամը։ Այս մասին գրել է Gerceknews-ը և հրապարակել այն մարդկանց անունները, ովքեր միավորվել են գաղափարի շուրջ և ստորագրել այն: 

 

Այս ծանր իրավիճակը դրդել է մի խումբ ազդեցիկ թուրք գործիչների իրենց ձայնը բարձրացնելու հօգուտ միջազգային գործողությունների՝ ուղղված շրջափակման դադարեցմանն ու պաշարված բնակիչներին օգնություն ցուցաբերելուն։ Նրանք համոզված են, որ անընդունելի է սպասել հումանիտար աղետի առաջացմանը նախքան գործելը։

 

«Ակնհայտ է, որ առաջին անհրաժեշտության իրերը հնարավոր չէ առաքել Ղարաբաղ, և բնակիչները հայտնվել են թակարդում՝ առանց բժշկական շտապ օգնության հասանելիության: Ճգնաժամի խորացմանը և միջազգային մտահոգությունների վերահաստատմանը զուգընթաց Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը շարունակում է բացահայտ և շարունակաբար սպառնալ Ղարաբաղի ժողովրդին: Բանը հասել է նրան, որ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հրապարակել է զեկույց, որում Ալիևի գործողությունները Ղարաբաղում բնութագրում է որպես ցեղասպանություն»,- ասվում է խմբի հայտարարության մեջ, որը կոչ է անում բոլոր պետություններին, միջազգային կազմակերպություններին, մասնավորապես, ՄԱԿ-ին և ԿԽՄԿ-ին, ինչպես նաև միջազգային հանրությունը ակտիվ դիրքորոշում ցուցաբերել այս հարցում:

 

Հայտարարության մեջ պատմական զուգահեռ է անցկացվել Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքների հետ: 

 

«Ինչպես 1948-49 թվականներին օդային տրանսպորտով ճեղքվեց Բեռլինի շրջափակումը, մենք կոչ ենք անում ճեղքել Ղարաբաղի շրջափակումը օդային մատակարարման ուղիներով՝ դրանով իսկ վերջ դնելով այս հումանիտար ողբերգությանը»,- նշել են մտավորականները։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250