Արարատի զորամասում ազատումներ կլինեն. 2 զինծառայողների դեպքերի հետքերով. «Ժողովուրդ»
Օգոստոսի 10-ին ՊՆ Արարատի զորամասի դիրքում կյանքին վերջ տված Ժորա Կարապետյանը և օգոստոսի 11-ին ՊՆ զորամասի մեջ կյանքին վերջ տված Գրանիկ Խնկոյանը նույն զորամասի ժամկետային զինծառայողներ են։ Ըստ նախնական վարկածի, երկու զինվորների՝ կյանքին վերջ տալու դեպքերը կապ չունեն միմյանց հետ։
Արարատի զորամասում ազատումներ են սպասվում. պատճառը վերոնշյալ ողբերգական դեպքն է։
Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել այն մասին, որ օգոստոսի 11-ին զորամասի ներսում մինչ Գրանիկ Խնկոյանի ինքնասպան լինելը իրադարձություններ են ծավալված եղել։ Կայքը նշում է, որ տիրապետում է միջադեպի ողջ մանրամասներին, սակայն առայժմ չի հրապարակում՝ նախաքննությանը չվնասելու համար։
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի՝ նույն զորամասի հրամանատարը, կորպուսի հրամանատարն անգործության են մատնված և չեն տիրապետում զորամասում տիրող իրավիճակին կամ տիրապետել են, սակայն քայլեր չեն ձեռնարկել։
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գրանիկ Վարդանի Խնկոյանը:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին էլ մահացել էր Ժորա Կարանետյանը, կա երկու ձերբակալված։ Զինվորին ծառայակիցներն էին հասցրել այն վիճակին, որ նա վերջ էր տվել կյանքին, իսկ պատճառը եղել էր դիրքում քնելը։
Նմանատիպ հոդվածներ
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է. զգուշացում քաղաքացիներին
Օգոստոսի 10-ից, արաբական թերակղզու շրջաններից Հայաստան է ներթափանցում հզոր ջերմային ալիք, որն իր հետ կբերի ջերմաստիճանի...
Հայտարարություն․ Վերին Լարսը կգործի սահմանափակումներով
Վերին Լարսը կաշխատի սահմանափակ ռեժիմով, այդ մասին հայտնում է ՌԴ դաշնային մաքսային ծառայությունը․ «Օգոստոսի 17...
Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազը մտել է Գլխավոր դատախազության շենք ու պատիվ պահանջել. «Ժողովուրդ»
Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը մայիսի 30-ին մտել է ՀՀ գլխավոր դատախազության շենք և պատիվ պահանջել:Այս մասին գրո...
«Դասագիրք» եզրույթի փոխարեն անհրաժեշտ է կիրառել «ուսումնական նյութեր» բառերը․ փոփոխություններ դասագրքերում
Փոփոխություն է կատարվել «Հանրակրթական առարկաների դասագրքերի եւ ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման և հանր...