Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազը մտել է Գլխավոր դատախազության շենք ու պատիվ պահանջել. «Ժողովուրդ»
Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը մայիսի 30-ին մտել է ՀՀ գլխավոր դատախազության շենք և պատիվ պահանջել:
Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ինչպես հայտնի է, ՀՀ գլխավոր դատախազությունը գաղտնալսման արդյունքում աշխատանքից ազատել է Արմավիրի մարզի դատախազ Աշոտ Մարտիրոսյանին և Կոտայքի մարզի դատախազ Ապրես Գրիգորյանին, որոնք իրենց անձնական խոսակցության ժամանակ ԱԱԾ քննիչին ասել էին «փալաս» ու վատաբանել էին ղեկավարին: Պարզվում է՝ դատախազներին ազատելուց առաջ Կոտայքի մարզի դատախազությունում բավականին ուշագրավ զարգացումներ են եղել:
Ըստ օրաթերթի տեղեկությունների, գաղտնալսելուց հետո Կոտայքի մարզի դատախազության արդեն նախկին դատախազ Ապրես Գրիգորյանի աշխատասենյակ է մտել ԱԱԾ-ն և խուզարկություն իրականացրել: Համակարգում լուրեր կան, որ ԱԱԾ աշխատակիցները, բացի շենքը տակնուվրա անելուց, նաև խոշտանգել են դատախազին:
ՀՀ գլխավոր դատախազությունում աշխատակիցները լուռ հանդուրժում են համակարգի նկատմամբ իրավապահների այս գործելաոճը: Բացառիկ դեպքը եղել է Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանի նախաձեռնությամբ: Օրաթերթը տեղեկացել է, որ Պ. Պետրոսյանը գնացել է գլխավոր դատախազություն ու պատիվ պահանջել իր գործընկեր դատախազներին նվաստացնելու համար:
Նրա այս արարքը չի ընդունվել համակարգում, և հաջորդ օրը նրան զանգահարել են և տեղեկացրել, որ Աննա Վարդապետյանն ազատել է իրեն Կոտայքի մարզի դատախազի պաշտոնից և տեղափոխել ցածր պաշտոնի, ինչի արդյունքում էլ Պետրոս Պետրոսյանը ազատման դիմում է գրում ու հեռանում համակարգից:
Պետրոս Պետրոսյանը քրեական գործերից մեկով առարկություն է ներկայացրել, և ղեկավար կազմին դեմ դուրս գալու համար նրա նկատմամբ ծառայողական քննություն են նշանակած եղել, սակայն գործը հետագայում կարճվել է: Իսկ Գլխավոր դատախազության շենք մտնելուց և աղմուկ բարձրացնելուց հետո նրան ցածր պաշտոնի են տանում՝ փորձելով այդպես պատժել :
«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություն է խնդրել Պ. Պետրոսյանից, ով հարցը լսելուց հետո ասել է. «Չեմ մեկնաբանում»»։
Նմանատիպ հոդվածներ
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է. զգուշացում քաղաքացիներին
Օգոստոսի 10-ից, արաբական թերակղզու շրջաններից Հայաստան է ներթափանցում հզոր ջերմային ալիք, որն իր հետ կբերի ջերմաստիճանի...
Հայտարարություն․ Վերին Լարսը կգործի սահմանափակումներով
Վերին Լարսը կաշխատի սահմանափակ ռեժիմով, այդ մասին հայտնում է ՌԴ դաշնային մաքսային ծառայությունը․ «Օգոստոսի 17...
«Դասագիրք» եզրույթի փոխարեն անհրաժեշտ է կիրառել «ուսումնական նյութեր» բառերը․ փոփոխություններ դասագրքերում
Փոփոխություն է կատարվել «Հանրակրթական առարկաների դասագրքերի եւ ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման և հանր...
Արարատի զորամասում ազատումներ կլինեն. 2 զինծառայողների դեպքերի հետքերով. «Ժողովուրդ»
Օգոստոսի 10-ին ՊՆ Արարատի զորամասի դիրքում կյանքին վերջ տված Ժորա Կարապետյանը և օգոստոսի 11-ին ՊՆ զորամասի մեջ կյանքին վ...