«Դասագիրք» եզրույթի փոխարեն անհրաժեշտ է կիրառել «ուսումնական նյութեր» բառերը․ փոփոխություններ դասագրքերում
Փոփոխություն է կատարվել «Հանրակրթական առարկաների դասագրքերի եւ ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձեւավորման կարգը սահմանելու մասին» N 20-Ն հրամանում: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Ըստ ԿԳՄՍՆ հաղորդագրության՝ «կատարված լրամշակումները նպատակ ունեն պարզեցնել խնդրահարույց մի շարք հարցեր։ Մասնավորապես հանրակրթական առարկաների դասագրքերի փորձաքննող մասնագետների ցանկում օտար լեզուների դասագրքերի դեպքում հանվել է հայոց լեզվի մասնագետի ընդգրկման պահանջը՝ փոխարենը ներգրավելով օտար լեզվի համապատասխան մասնագետի։ Տարանջատվել են «դասագիրք» եւ «դասագրքին հավակնող ուսումնաօժանդակ նյութ» հասկացությունները, որոշակի լրացումներ են կատարվել դասագրքերին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջներում: Սահմանվել է, որ «դասագիրք» եզրույթի փոխարեն անհրաժեշտ է կիրառել «ուսումնական նյութեր» բառերը, քանի դեռ նյութը չի երաշխավորվել որպես դասագիրք:
Հստակեցվել է, թե որ կառույցն ու ինչ ժամկետում պետք է իրականացնի դասագրքում և ուսումնաօժանդակ գրականության մեջ ընդգրկված հղումների ու դրանց հասանելիության հետ կապված խնդիրների բացահայտումը եւ շտկումը: Ըստ այդմ՝ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը (ԿԶՆԱԿ) յուրաքանչյուր ուսումնական տարին սկսվելուց առնվազն 1 ամիս առաջ վերանայում է դասագրքերում օգտագործված հղումները և դրանց հասանելիությունը եւ փոփոխություններ հայտնաբերելու դեպքում այդ մասին տեղեկացնում նախարարությանը: Սահմանվել է նաև, որ դասագրքում և ուսումնաօժանդակ գրականության մեջ պետք է ապահովված լինեն պատշաճ հղումները (այդ թվում՝ էլեկտրոնային հասցեների հղումներ) օգտագործված բոլոր նյութերին և աղբյուրներին: Հղումներով նախատեսված բոլոր նյութերը և աղբյուրները պետք է մշտապես հասանելի լինեն դասագրքի գործածության ողջ ժամանակահատվածում եւ պաշտպանված լինեն կիբերհարձակումներից:
Դասագրքերի ստեղծման ժամկետներում նույնպես փոփոխություն է կատարվել՝ պայմանավորված փորձարկման արդյունքում լրամշակված ծրագրերի և չափորոշչի հիման վրա տպագրված դասագրքի սեղմ ժամկետներում երաշխավորելու, ինչպես նաև գործածության ընթացքում ի հայտ եկած խնդիրները հնարավորինս արագ շտկելու անհրաժեշտությամբ։
Դասագրքերին եւ ուսումնաօժանդակ նյութերին ներկայացվող տեխնիկական պահանջները սահմանվել են առանձին հավելվածով, որը չափանիշ կհանդիսանա դասագրքերի եւ ուսումնական նյութերի հրատարակման համար»։
Նմանատիպ հոդվածներ
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է. զգուշացում քաղաքացիներին
Օգոստոսի 10-ից, արաբական թերակղզու շրջաններից Հայաստան է ներթափանցում հզոր ջերմային ալիք, որն իր հետ կբերի ջերմաստիճանի...
Հայտարարություն․ Վերին Լարսը կգործի սահմանափակումներով
Վերին Լարսը կաշխատի սահմանափակ ռեժիմով, այդ մասին հայտնում է ՌԴ դաշնային մաքսային ծառայությունը․ «Օգոստոսի 17...
Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազը մտել է Գլխավոր դատախազության շենք ու պատիվ պահանջել. «Ժողովուրդ»
Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը մայիսի 30-ին մտել է ՀՀ գլխավոր դատախազության շենք և պատիվ պահանջել:Այս մասին գրո...
Արարատի զորամասում ազատումներ կլինեն. 2 զինծառայողների դեպքերի հետքերով. «Ժողովուրդ»
Օգոստոսի 10-ին ՊՆ Արարատի զորամասի դիրքում կյանքին վերջ տված Ժորա Կարապետյանը և օգոստոսի 11-ին ՊՆ զորամասի մեջ կյանքին վ...