2 զինծառայողների ինքնասպանության մասին տեղեկություններից հետո նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ. ՄԻՊ
Մահացու հրազենային վիրավորումով 2 զինծառայողների մասին տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից։
«Միջադեպերի հետ կապված՝ պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին։
Պաշտպանն ընդգծում է, որ Զինված ուժերում նման դեպքերի առկայությունը մտահոգությունների տեղիք է տալիս։ Պաշտպանը կարևորում է իրավասու պետական մարմինների կողմից ինչպես նշված գործերի արդյունավետ քննության իրականացումը, այնպես էլ համանման դեպքերի կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկումը։
Զինված ուժերում մարդու իրավունքներին առնչվող ցանկացած հարց գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո։ Պաշտպանը հետևողական է լինելու ոլորտում առկա խնդիրների հասցեավորմանն ու դրանց լուծմանն ուղղված քայլերի իրականացմանը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքի մարզպետարանը՝ դստեր նկատմամբ բռնություն գործադրած կնոջ ընտանիքի մասին
2022 թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի (նախկին մարզպետարանի) ընտանիքի, կանանց և երեխաների իր...
Ինչ է արվում հայաստանցիների անձնական տվյալների պաշտպանության համար. աղմուկ՝ Yandex-ի շուրջ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մոտ մեկ տարի առաջ Yandex Go-ի սովորական աշխատակիցներին սկսեց հետաքրքրել այն փաստը, թե կոնկ...
«Սուրմալուի գործն» ուղարկվել է դատարան․ ովքեր են 3 մեղադրյալները
«Սուրմալու» առևտրի կենտրոնում նախորդ տարվա օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի քրեական վարույթն ուղարկվել է դատարան։Այ...
Ինչ է հայտնի Պրիգոժինի հետ զոհված մարդկանց մասին
Հրապարակվել են մանրամասներ` երեկ «Վագների» խմբի ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ ավիավթարի հետևանքով զոհվածների մասին։...