ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բրբանքի քաղաքապետն այցելել է ի պաշտպանություն Արցախի բողոքի ցույց անող ամերիկահայերին

Բրբանքի քաղաքապետ Կոնստանտին Էնթոնին այցելել է ի պաշտպանություն Արցախի բողոքի ցույց անող ամերիկահայերին, որոնք այսօր՝ օգոստոսի 9-ին քայլերթ են իրականացրել և շարժվել դեպի կոնգրեսական Ադամ Շիֆի բնակարանի մոտ։ Ամերիկահայերը Բրբանքի քաղաքապետին ներկայացրել են Արցախում տիրող իրավիճակը։ Քաղաքապետն էլ ասաց՝ մտահոգված է Արցախի հարցով և մտահոգված ու հիասթափված է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ռազմական օգնություն է ուղարկում Ադրբեջանին:

 

Հիշեցնենք, որ Լոս Անջելեսի շրջանի Բըրբանք քաղաքում ամերիկահայերն անհնազանդության խաղաղ բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք փողոց են փակել և շարժվում են դեպի կոնգրեսական Ադամ Շիֆի բնակարանի մոտ։ 

 

Ակցիայի մասնակիցները պահանջում են բացել Արցախի կյանքի ճանապարհը, որն արդեն 241 օր է, ինչ շրջափակման մեջ է: Ամերիկահայերն Ադամ Շիֆին կոչ են անում՝ կանգնեցնել մոտալուտ ցեղասպանությունը: 

 

Նշենք, որ արդեն 3 օր է՝ ամերիկահայերը բողոքի իրենց ձայնն են բարձրացնում՝ ի պաշտպանություն Արցախի: Նրանք կոչ են անում միջազգային հանրությանը՝ կոշտ արձագանք տալ Ադրբեջանի բարբարոս գործողություններին: