ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանու ընտրություններն արդար կանցկացվե՞ն․ պատասխանել են քաղաքացիները
Ձեզ համար Երևանի քաղաքապետի պաշտոնը քաղաքակա՞ն պաշտոն է, թե՞ Երևանի կառավարչի մենեջերի պաշտոն: Վերջին փուլի տվյալներով՝ մարդկանց 48,5%-ը կարծում է՝ Երևանի կառավարչի պաշտոն է, 41,5%-ը կարծում է՝ քաղաքական, իսկ հարցվածների 10%-ը դժվարացել է պատասխանել հետևյալ հարցին։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։ Նշենք, որ հետազոտությունն անցկացվել է հեռախոսային հարցումների միջոցով։ Հարցվածների քանակը՝ 809։
Նա հայտարարեց, թե հարցված քաղաքացիներից քանի տոկոսն է կարծում, որ Երևանի ավագանու սպասվող ընտրություններն արդար կանցկացվեն։
«Հարցված քաղաքացիների 16% կարծում է, որ ավագանու ընտրությունները կլինեն արդար, 32%-ը` ոչ» ,- հայտարարեց Արամ Նավասարդյանը։
«Հարցվածների 19․2 տոկոսը նշել է՝ չեմ մասնակցելու սպասվող ընտրություններին, 11%-ը նշել է՝ ոչ ոքի չի ընտրելու, իսկ 33․4%-ը դժվարացել է պատասխանել է այս հարցին» ,- ասաց Նավասարդյանը և հավելեց, որ հարցվածների համար աղբահանության և տրանսպորտի խնդիրներն ամենակարևորն են: