Իտալիան դադարեցնում է «ոսկե վիզաներ» տրամադրել ՌԴ և Բելառուսի քաղաքացիներին
Իտալիան ժամանակավորապես դադարեցնում է ներդրումների դիմաց Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի քաղաքացիներին, այսպես կոչված, «ոսկե վիզաների» տրամադրման ծրագիրը։ Այս մասին երեքշաբթի՝ օգոստոսի 8-ին, հայտնել է իտալական Affari Italiani թերթը։ Պարբերականի տվյալներով, այս կապակցությամբ Եվրահանձնաժողովի հանձնարարականը տրվել է 2022 թվականի մարտի վերջին։ Մինչդեռ կասեցման մասին Իտալիայի կառավարության հրամանը եղել է միայն 2023 թվականի հուլիսի կեսերին։ Անցյալ տարի, ըստ հրապարակման, Իտալիան հասցրել է «ներդրողի» երկամյա վիզա տրամադրել Ռուսաստանի Դաշնության 36 քաղաքացիներից առնվազն 32-ին։
Բաց աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն,«ներդրողի» վիզան տրվում էր երկու տարով՝ ևս երեքով երկարաձգելու հնարավորությամբ՝ ներդրումների շարունակման պայմանով, այն ստանալուց հինգ տարի անց կարելի էր հավակնել մշտական բնակության թույլտվություն, իսկ ևս հինգ տարուց՝ Իտալիայի քաղաքացիություն ստանալուն, գրում է DW-ն։
Ըստ Affari Italiani-ի, 2022 թվականին նման վիզաներ ամենաշատը ստացել են ռուսաստանցիները՝ առաջ անցնելով ԱՄՆ-ի (12), Մեծ Բրիտանիայի (12) քաղաքացիներից և ԵՄ անդամ չհանդիսացող երկրներից 23 դիմողներից։ Հրապարակման համաձայն, անցած տարին «ոսկե վիզաների» տրամադրման գագաթնակետն էր 2017 թվականին Իտալիայի իրավական համակարգում դրանց ներդրման պահից. տրամադրվել է 79-ը (92 հայցողից) և ներգրավվել 32,3 միլիոն եվրո։
Եվրահանձնաժողովը մտավախություն ունի, որ նման մեխանիզմը կարող է Եվրամիություն և Շենգենյան գոտի «արտոնյալ մուտք» ապահովել Ռուսաստանի կամ Բելառուսի քաղաքացիների համար, ովքեր գտնվում են պատժամիջոցների տակ կամ կհայտնվեն դրանց տակ՝ Ուկրաինայում ռուսաստանյան պատերազմի ֆոնին: Բրյուսելում, անվտանգության համարժեք ստուգումների դժվարության պատճառով, ԵՄ երկրներին, այդ թվում՝ Իտալիային, առաջարկվել է անհապաղ դադարեցնել այդ ծրագրերը ռուսների և բելառուսների համար՝ «առանց վնասելու» այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են մուտք գործել ԵՄ «մարդասիրական կամ միջազգային պաշտպանության նկատառումներով»:
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակն Արցախում ավելի է ծանրացել, ոչինչ չի փոխվել․ Ռուբեն Վարդանյան
Այն, ինչ այս օրերին կատարվում է Արցախում, դրսում ապրողների համար անհավատալի է թվում: Այդ մաին շվեյցարական Swiss Impact w...
Մասնակցելու եմ ավագանու ընտրություններին․ Հովհաննես Ազոյան
Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև դերասան Հովհաննես Ազոյանը։ Տեղեկությունը O...
Վարչապետի կոչը՝ Ադրբեջանին․ նոր գրառում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում: «Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը խաղաղո...
Հայաստանի խնդրանքն ընդուվեց․ ՄԱԿ-ում՝ Արցախի հարցով նիստ կհրավիրեն․ հայտնի է օրը
Արցախում հումանիտար իրավիճակը քննարկելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, Հայաստանի խնդրանքով, տեղի կունենա չորե...