Պուտինը զանգահարել է Իրանի նախագահին․ մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Իրանի նախագահն իր աջակցությունն է հայտնել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերին: Ռուսաստանի և Իրանի ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր, այդ թվում՝ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում:
Անդրադարձ է կատարվել նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին և Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին:
Արդյունքում Պուտինն ու Փեզեշքիանը պայմանավորվել են հանդիպել Չինաստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովում:
Հավելենք՝ ՇՀԿ գագաթնաժողովը տեղի կունենա Տյանցզինում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։
Նմանատիպ հոդվածներ
Որ կուսակցություններն են ամենաշատ գումարը ծախսել ընտրություններից առաջ. ԿԸՀ տվյալներ է հրապարակել
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի հիմնադրամներո...
Մեծ Բրիտանիայում ավելի քան 5 միլիոն մարդ է ստորագրել Brexit-ից հրաժարվելու խնդրագիրը
Մեծ Բրիտանիայում ավելի քան 5,3 միլիոն մարդ կոչ է անում իշխանություններին հրաժարվել Brexit-ից: Այս մասին հայտնում է The G...
Մեր ժողովուրդն այլևս անզոր է անելու այն, ինչ անում էր նախկինում. Սենոր Հասրաթյան
«Մեր ժողովուրդն այլևս անզոր է անելու այն, ինչ անում էր նախկինում, այլ որ ստիպված է պատանդ լինել նրա ձեռքում, ով ընդունակ...
Աշխատանքային ա՞յց, թե՞ ֆուտբոլ դիտելու հնարավորություն. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ ընդամենը ապրիլի վերջին էր խորհրդարանից պատվիրակություն գործուղվել Գերմանիայի Դաշնային Հ...