
Գերմանիայի ընդհանուր ֆինանսական աջակցությունը Ուկրաինային կազմել է 50,5 միլիարդ եվրո

2022 թվականի փետրվարի վերջից ի վեր Գերմանիան Ուկրաինային աջակցելու համար ընդհանուր առմամբ ծախսել է 50,5 միլիարդ եվրո: Այս մասին հաղորդում է DPA գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի ֆինանսների նախարարության տվյալներին, գերատեսչության ղեկավար Լարս Քլինգբեյլի Կիև կատարած այցի կապակցությամբ:
Ընդհանուր գումարից մոտ 25 միլիարդ եվրոն ուղղվել է ուկրաինացի փախստականների ընդունմանը և տեղավորմանը, 17 միլիարդ եվրոն՝ Ուկրաինայի զինված ուժերին զենքի մատակարարմանը և զինվորականների ուսուցմանը, 6.7 միլիարդ եվրոն՝ քաղաքացիական օգնությանը և 1.9 միլիարդ եվրոն՝ բյուջետային օգնությանը: Ֆինանսական բյուջեի պլանավորման համաձայն՝ Գերմանիան մտադիր է Կիևին տրամադրել ռազմական աջակցություն՝ տարեկան ավելի քան 8 միլիարդ եվրոյի չափով մինչև 2027 թվականը: