Քաղաքականություն

Միքայել Սրբազանին տեսնում ենք ապակե պատի ետևում՝ ոչ մի բանի համար. Արմեն Աշոտյան

Միքայել Սրբազանին տեսնում ենք ապակե պատի ետևում՝ ոչ մի բանի համար. Արմեն Աշոտյան

Այստեղ եմ Միքայել Սրբազանին իմ աջակցությունը հայտնելու համար: Քաղաքական բանտարկյալների առկայությունը ցանկացած երկրում այդ երկրի ու այդ ժողովրդի ամոթն է: Կրկնակի ամոթ է, որ հասարակությունն ու ժողովուրդը հավուր պատշաճի չի պայքարում այդ մարդկանց ազատության համար: Այս մասին Միքայել Սրբազանի դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: 


Նա հավելել է, որ իր և Միքայել Սրբազանի միջև քաղաքական հակասություններն իր համար առ ոչինչ են այն բանի համար, որ իր եկեղեցու հոգևոր սպասավորն այսօր իր համոզմունքների համար շինծու ձևով ենթարկվում է ապօրինի հետապնդումնան և անազատության մեջ է:


«Դա խղճի հարց է, որ թե քաղաքական համոզմունքի»,- ասել է Աշոտյանը: 


«Հասարակության մեջ չկա մի շերտ, որ Նիկոլ Փաշինյանը չի ստեղծել մոբիլզացվելու հնարավորություն, հանրային պայքարն այս մարդկանց ազատության համար շատ հեռու է բավարար լինելուց: Մեր բոլորի համար ամոթ է, որ այսօր պետք է Միքայել Սրբազանին տեսնենք ապակե պատի ետևում՝ ոչ մի բանի համար»,- ընդգծել է նա:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250