Դանակահարություն Սևանի ափին․ 42-ամյա տղամարդուն դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է
Օգոստոսի 3-ին, ժամը 22.06-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի ծակած վերքով բուժօգնության է դիմել Ծովագյուղի բնակիչ 42-ամյա մի տղամարդ:
Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից։
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը և ՊԾ կարգախումբը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևանա լճի հանգստյան գոտիներից մեկի հարակից լողափում Տավուշի մարզի Բերդ բնակավայրի բնակիչ մի խումբ երիտասարդների և հիվանդանոց տեղափոխված տղամարդու միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ էլ Բերդի բնակիչ 17-ամյա պատանին դանակահարել է 42-ամյա ծովագյուղցուն:
Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանության Սևանի բաժնի և Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում օգոստոսի 4-ին Տավուշի մարզի Բերդ համայնքի Այգեստան փողոցի տներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխվել 17-ամյա պատանին և վիճաբանության երեք մասնակիցները: Բաժնում 17-ամյա պատանին տվել է խոստովանական ցուցմունք, որ ինքն է դանակով հարվածել և մարմնական վնասվածք պատճառել 42-ամյա տղամարդուն, իսկ ձերբակալվածներից մեկն էլ խոստովանական ցուցմունք է տվել, որ բռունցքով հարվածել է 42-ամյա տղամարդու աչքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
17-ամյա պատանին տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, իսկ մյուսները ստորագրությամբ բաց են թողնվել:
Կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանում․ մեքենաները հրդեհվել են
Այսօր առավոտյան Երևանյան լճի ճանապարհին երկու մարդատար մենքենա հետադարձ կատարելիս բախվել են իրար և հրդեհվել։ Այս մասին հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր կադրեր, Երևանյան լճի ճանապարհին տեղի ունեցած, խոշոր վթարից
Այսօր առավոտյան Երևանյան լճի ճանապարհին երկու մարդատար մենքենա հետադարձ կատարելիս բախվել են իրար և հրդեհվել։ Shamshyan.c...
ԶԻԼ-ի վարորդը հատել է հոծ գիծը, դուրս եկել հանդիպակաց գոտի. ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել ողբերգական վթարից
Դատախազը 2023 թվականի օգոստոսի 17-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Հ.Պ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հո...
Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի
Երեկ՝ օգոստոսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:25-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 6-րդ ե...