Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի
Երեկ՝ օգոստոսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:25-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 6-րդ ենթակայանից Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Բագրատունյաց պողոտայում գործող «Սատուրն Գարդեն» հյուրանոցային համալիր, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 61-ամյա Գևորգ Բ.-ի դին:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանում․ մեքենաները հրդեհվել են
Այսօր առավոտյան Երևանյան լճի ճանապարհին երկու մարդատար մենքենա հետադարձ կատարելիս բախվել են իրար և հրդեհվել։ Այս մասին հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր կադրեր, Երևանյան լճի ճանապարհին տեղի ունեցած, խոշոր վթարից
Այսօր առավոտյան Երևանյան լճի ճանապարհին երկու մարդատար մենքենա հետադարձ կատարելիս բախվել են իրար և հրդեհվել։ Shamshyan.c...
ԶԻԼ-ի վարորդը հատել է հոծ գիծը, դուրս եկել հանդիպակաց գոտի. ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել ողբերգական վթարից
Դատախազը 2023 թվականի օգոստոսի 17-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Հ.Պ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հո...
Դանակահարություն Սևանի ափին․ 42-ամյա տղամարդուն դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է
Օգոստոսի 3-ին, ժամը 22.06-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սևան» բժշկական կենտրոնից...