Սպանություն կատարողը փորձել էր ինքնասպանություն գործել․ մանրամասներ՝ Գյումրիի սպանության դեպքից
Օգոստոսի 6-ի կեսգիշերին հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 36-ամյա և 40-ամյա երկու տղամարդ: Հաղորդվել էր նաև, որ 36-ամյա Արշակ Սարդարյանը հիվանդանոցում մահացել է:
Ոստիկանության Մուշի բաժնի և Շիրակի մարզային վարչության քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 6-ի ժամը 01.00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցում վեց տղամարդկանց միջև վիճաբանություն էր եղել, որի ընթացքում Մասիս քաղաքի 35-ամյա բնակիչը դանակահարել էր 36-ամյա Արշակ Սարդարյանին, որը հիվանդանոցում մահացել էր: Նաև դանակով խփել և վնասել էր 40-ամյա տղամարդու ձեռքը:
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Մինչ միջոցառումներ էին ձեռնարկվում Մասիս քաղաքի 35-ամյա բնակչին և վիճաբանության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ, ժամը 19.05-ին ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Վարդենիս» բժշկական կենտրոնից հաղորդում ստացվեց, որ բուժօգնության է տեղափոխվել անհայտ քաղաքացի՝ «երկու նախաբազուկների կտրած վերքեր, ինքնաթունավորում կարբամազեպին դեղորայք հարցականով» ախտորոշմամբ:
Ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը, ՊԾ կարգախումբը և քննչական խումբը պարզել են, որ Վարդենիսի հյուրանոցում հաբեր խմելու և ածելիով երակները կտրելու միջոցով ինքնասպանության փորձ կատարողը Մասիս քաղաքի 35-ամյա բնակիչն է: Պարզվել է, որ նա ինքնասպանության փորձը կատարել է այն պատճառով, որ Գյումրի քաղաքում դանակահարել ու սպանել էր Արշակ Սարդարյանին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմին:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էիք, որ Գյումրիում սպանություն է տեղի ունեցել։
Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներ՝ Երևանում․ մեկ մարդ մահացել է
Այսօր՝ օգոստոսի 7-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում․ ժամը 01:00-ի սահմաններում «Աստղիկ» բժշկակ...
Բարբառի հետ կապված լեզվակռիվ, իսկ հետո՝ սպանություն Գյումրիում․ մեղադրվողը ձերբակալվել է
2023 թվականի օգոստոսի 6-ին` գիշերը, ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն է ս...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Նոր Երզնկաում բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ն ու 2 «Toyota»-ները․ երկու մարդ հոսպիտալացվել է
Օգոստոսի 6-ին, ժամը 15:01-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել...
Շովիում հայտնաբերված 18 մահացածների թվում կան անչափահասներ․ անհետ կորածների թվում՝ 7 երեխա
Շովիում հայտնաբերված 18 մահացածների թվում կան մի քանի անչափահասներ: Այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարա...