Բարբառի հետ կապված լեզվակռիվ, իսկ հետո՝ սպանություն Գյումրիում․ մեղադրվողը ձերբակալվել է
2023 թվականի օգոստոսի 6-ին` գիշերը, ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն է ստացվել հաղորդում այն մասին, որ նույն օրը աջ դաստակի շրջանում վնասվածքով «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ բուժօգնության է դիմել Գյումրի քաղաքի՝ 1983թ․ ծնված բնակիչ, ով հայտնել է, որ վնասվածքն ստացել է ընկերոջը դանակահարելու ընթացքում միջամտելու ժամանակ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։
Նույն օրը նշված բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ բժշկական կենտրոնի բակում հայտնաբերվել է կողերի շրջանում կտրած-ծակած վնասվածքներով մոտ 36 տարեկան տղամարդու դի։ Պարզվել է, որ վերջինս հանդիսանում է 36-ամյա Ա․ Սարդարյանը։
2023թ․ օգոստոսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2023թ․ օգոստոսի 5-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, Գյումրիում գործող ռեստորաններից մեկում բարբառի հետ կապված լեզվակռիվ է տեղի ունեցել նշված ռեստորանի երկու աշխատակիցների միջև, որը, արդեն երկու կողմից այլ անձանց ներգրավմամբ, շարունավել է աշխատանքայի ավարտից հետո, այլ վայրում՝ «Ձկի ձոր» տանող ճանապարհին։ Նրանց միջև խոսակցությունը կրկին վերաճել է վիճաբանության, որի ընթացքում մասնակիցներից մեկը սուր կտրող ծակող գործիքով հարվածել և վնասվածքներ է հասցրել իր հետ վիճաբանողներից 30-ամյա տղամարդու աջ ձեռքին, Ա․Սարդարյանի որովայնի հատվածին և դիմել փախուստի։ Ստացած վնասվածքներից Ա․Սարդարյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Վնասվածք ստացած անձը, ինչպես նաև մահացած Ա․Սարդարյանը ճանաչվել են տուժող։ Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են արնանման նյութի հետքից նմուշներ, վիճաբանության հետ հնարավոր առնչություն ունեցող հարմարեցված առարկա՝ մահակ, և այլ իրեր։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Ռեստորանից առգրավվել են դեպքի վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող տեսագրությունները։
Դեպքի որոշ էական հանգամանքներ պարզելու և առերևույթ հանցանք կատարած անձին հայտնաբերելու վերաբերյալ հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն։
Իրականացված անհետաձգելի գործողությունների արդյունքում նշված անձը՝ Մասիս խոշորացված համայնքի բնակիչ 36-ամյա տղամարդը, հայտնաբերվել է ՀՀ Գեղարքունիքի մարզում և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Վերջինս ձերբակալվել է։
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներ՝ Երևանում․ մեկ մարդ մահացել է
Այսօր՝ օգոստոսի 7-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում․ ժամը 01:00-ի սահմաններում «Աստղիկ» բժշկակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քըլըչդարօղլուի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել․ կան վիրավորներ
Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել, կան վիրավորներ, այդ թվում՝ լրա...
Սպանություն կատարողը փորձել էր ինքնասպանություն գործել․ մանրամասներ՝ Գյումրիի սպանության դեպքից
Օգոստոսի 6-ի կեսգիշերին հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել․ կա 1 զոհ, 2 վիրավոր
Այսօր՝ օգոստոսի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում․ ժամը 12:45-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճան...