Պատահարներ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Նոր Երզնկաում բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ն ու 2 «Toyota»-ները․ երկու մարդ հոսպիտալացվել է

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Նոր Երզնկաում բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ն ու 2 «Toyota»-ները․ երկու մարդ հոսպիտալացվել է
Օգոստոսի 6-ին, ժամը 15:01-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Երզնկա գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է…

Օգոստոսի 6-ին, ժամը 15:01-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Երզնկա գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Նոր Երզնկա գյուղի սկզբնամասում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Վ․ Հ․, ծնված 1989 թ․), «Toyota» (վարորդ՝ Դ․ Ս․, ծնված 1991 թ․), «Toyota» (վարորդ՝ Շ․ Մ․) և «Nissan» (վարորդ՝ Ն․ Խ․, ծնված 1973 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, իսկ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է։

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Լ․ Ս․-ն (ծնված 1995 թ․) հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

 

Փրկարարները փակել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հոսանքազրկել բոլոր ավտոմեքենաները և տեղի ուժերի հետ համատեղ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Շ․ Մ․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ։

 

[973b8dad8ed17868bbb627ebf4937b28.jpg]

[f161109aff13d392fe07241a8214552e.jpg]

[0c2b8ae6081a3b30355e6f9173e38e26.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250