ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քըլըչդարօղլուի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել․ կան վիրավորներ
Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել, կան վիրավորներ, այդ թվում՝ լրագրողներ։ Այս մասին տեղեկանում ենք Ռիա Նովոստիից, որին հայտնում է Star թերթը։
«Էրզնջա-Թունջելի խաչմերուկում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել` 7 ավտոմեքենաների մասնակցությամբ, որոնք հետևել են ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի ավտոշարասյանը»,- գրում է թերթը։
Նշվում է, որ վթարի է ենթարկվել նաև միկրոավտոբուսը, որում եղել են լրագրողներ, ինչի հետևանքով տուժել է չորս մարդ, այդ թվում՝ երկու լրագրող։
Թե ինչպիսի վնասվածքներ է ստացել պաշտոնյան, հայտնի չէ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է տեղի ունենում Թուրքիայի նավահանգստի պայթյունը
Տեսախցիկը ֆիքսել է Թուրքիայի Դերինջեում տեղի ունեցած պայթյունի պահը։ Լրատվամիջոցները հաղորդում են 10 տուժածների մասին։&n...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոչիի օդանավակայանի կայանատեղիում օդանավը թևով բախվել է հեռասանդուղքին
Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքից Նովոսիբիրսկ ուղևորվող օդանավը, որը վերալիցքավորման համար վայրէջք է կատարել Սոչիի օդանա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայի կենտրոնում Lamborghini-ի է այրվել․ այն մեկ օրով էր վարձակալած
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի կենտրոնում վարձակալած Lamborghini է այրվել: Շքեղ ավտոմեքենայի շարժիչը մեքենան վարելիս հանկարծակի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկը ֆիքսել է 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի պահը՝ Չինաստանում․ կան տուժածներ
Օգոստաոսի 6-ի գիշերը, Չինաստանի հյուսիս-արևելքում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժին հաջոր...