Պատահարներ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել․ կա 1 զոհ, 2 վիրավոր

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել․ կա 1 զոհ, 2 վիրավոր
Այսօր՝ օգոստոսի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում․ ժամը 12:45-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին՝ Մեծ Պարնիի վարչական տարածքում, ճակատ ճակատի բախվել են Shevrolet Cruze…

Այսօր՝ օգոստոսի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում․ ժամը 12:45-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին՝ Մեծ Պարնիի վարչական տարածքում, ճակատ ճակատի բախվել են Shevrolet Cruze և Vaz 21-04 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է կայքը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել հերթապահությունից հրշեջ-փրկարարական ջոկատ մեկնող Սպիտակի հրշեջ-փրկարարներն ու ​օպերատիվորեն ժամանած Սպիտակի բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ խումբը, տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:

Բժիշկները, մինչև հիվանդանոց տեղափոխելը, առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորներին: Ականատես քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը, ով վթարի հետ կապ չի ունեցել, նույնպես վատացել է, և նրան ևս Սպիտակի բժիշկներն անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, սակայն քաղաքացին հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց՝ ասելով,​ թե Շիրակամուտում եմ ապրում, արդեն լավ է զգացողությունս, կարգավորեցիք, կգնամ տուն:
 

Նշվում է, որ ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի եւ վիրավորների ինքնությունը:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
 

[1f0b7eb770464f6fe5a986f577ad52ec.jpg]

[b443e6fd8e3fd39d032b13aa68b24fd5.jpg]

[c712265386a81ec96088f24f811de190.jpg]


 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250