ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ավազակային հարձակում ռեստորանի վրա. տարել են 5 մլն դրամ և մի քանի միլիոնի խմիչք
Աշտարակի խճուղում գտնվող «Վահագնի» ռեստորանային համալիրում այսօր դիմակավորված և զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ ժամը 04։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 72-ամյա Մ․ Ս․-ից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել ավազակային հարձակման մասին։
«Պարզվել է, որ 2 դիմակավորված անձինք՝ ատրճանակներով զինված, մտել են Աշտարակի խճուղում գտնվող «Վահագնի» ռեստորանային համալիր, կպչուն ժապավենով կապել Մ․Ս․-ի ձեռքերն ու ոտքերը, ապա զենքի սպառնալիքով սրահից հափշտակել գանձատուփը և խմիչքները, ապա դիմել փախուստի»,–գրում է կայքը։
Կայքի տեղեկություններով՝ դիմակավորված անձինք ռեստորանային համալիրից հափշտակել են մոտ 5 միլիոն դրամ և մի քանի միլիոն դրամի խմիչքներ։
Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
[c914a9506e5714f0490b1b27e07f15eb.jpg]
[a6e647988e23547b9da00292443802ec.jpg]
[3261b96ae858397ff76006ec49796b00.jpg]
[ea1482b5d85f0b2c608774c64896a629.jpg]
[b56c0273e1d519743a96bb3a202d662f.jpg]
[487307d77dfee6b68243757778766b4c.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Եվրոպայից վերջերս վերադարձած 25-ամյա տղան կամրջից նետվել ու մահացել է․ նա հաղորդագրություն է թողել
ՀՀ Արմավիրի մարզում 25-ամյա տղան «Կարմիր կամրջից» նետվել է ու մահացել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։ Նշվում...
Կրակոցներ՝ Երևանում․ մեկ մարդ մահացել է
Այսօր՝ օգոստոսի 7-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում․ ժամը 01:00-ի սահմաններում «Աստղիկ» բժշկակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քըլըչդարօղլուի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել․ կան վիրավորներ
Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել, կան վիրավորներ, այդ թվում՝ լրա...
49-ամյա տղամարդը հարևանի տանը աշխատանքներ կատարելիս էլեկտրահարվել և տեղում մահացել է
Այսօր՝ օգոստոսի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում. ժամը 10։15-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայա...