Եվրոպայից վերջերս վերադարձած 25-ամյա տղան կամրջից նետվել ու մահացել է․ նա հաղորդագրություն է թողել
ՀՀ Արմավիրի մարզում 25-ամյա տղան «Կարմիր կամրջից» նետվել է ու մահացել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել է այսօր` ժամը 05։30-ի սահմաններում։ Նշվել է, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արմավիր քաղաքի «Կարմիր կամուրջ» կոչվող տարածք, որտեղ հայտնաբերվել է դի։
«Ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Լյուդվիգ Հ․-ի դին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս կամրջից նետվել է»,–գրում է կայքը։
Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև տղայի բջջային հեռախոսը։ Կայքի տեղեկություններով` երիտասարդը հեռախոսում երկտող է թողել , որ իր մահվան մեջ որևէ մեկին չմեղադրեն։
Կայքը նաև հայտնում է, որ երիտասարդը վերջերս է վերադարձել Եվրոպայից։
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ավազակային հարձակում ռեստորանի վրա. տարել են 5 մլն դրամ և մի քանի միլիոնի խմիչք
Աշտարակի խճուղում գտնվող «Վահագնի» ռեստորանային համալիրում այսօր դիմակավորված և զինված ավազակային հարձակում է տեղի ունեց...
Կրակոցներ՝ Երևանում․ մեկ մարդ մահացել է
Այսօր՝ օգոստոսի 7-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում․ ժամը 01:00-ի սահմաններում «Աստղիկ» բժշկակ...
16 և 14 տարեկան երկու եղբայրները սուր կտրող-ծակող գործիքով հարվածել են մի կնոջ ու տղամարդու
Երևանում 16 և 14 տարեկան երկու եղբայրներն են սուր կտրող-ծակող գործիքով հարվածել մի կնոջ ու տղամարդու։ Այս մասին հայտնում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քըլըչդարօղլուի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել․ կան վիրավորներ
Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել, կան վիրավորներ, այդ թվում՝ լրա...