ԱՄՆ-ում վեցամյա տղան ընկել է ատրակցիոնից․ նրա վիճակը ծանր է
ԱՄՆ Ֆլորիդայում վեցամյա տղան ընկել է ատրակցիոնից, նա ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն։
Վեցամյա երեխային ուղեկցորդները ռելսերի տակ գտնվող ուղու վրա են գտել: Ենթադրաբար, տղան շարժվելիս դուրս է ընկել ատրակցիոնից։
Նշվում է, որ տուժածը շտապ հոսպիտալացվել է։ Բժիշկները տղայի մոտ ախտորոշել են բազմաթիվ վնասվածքներ, նրա վիճակը գնահատվում է ծանր։ Մինչև միջադեպի պատճառի պարզումը, ատրակցիոնը փակ է եղել այցելուների համար։
Այգու տնօրինությունը հավաստիացրել է, որ ատրակցիոնը գտնվում է լավ աշխատանքային վիճակում և աշխատում է անվտանգության բոլոր ընթացակարգերին համապատասխան։ Շրջանի ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։
Նմանատիպ հոդվածներ
Եվրոպայից վերջերս վերադարձած 25-ամյա տղան կամրջից նետվել ու մահացել է․ նա հաղորդագրություն է թողել
ՀՀ Արմավիրի մարզում 25-ամյա տղան «Կարմիր կամրջից» նետվել է ու մահացել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։ Նշվում...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ավազակային հարձակում ռեստորանի վրա. տարել են 5 մլն դրամ և մի քանի միլիոնի խմիչք
Աշտարակի խճուղում գտնվող «Վահագնի» ռեստորանային համալիրում այսօր դիմակավորված և զինված ավազակային հարձակում է տեղի ունեց...
Կրակոցներ՝ Երևանում․ մեկ մարդ մահացել է
Այսօր՝ օգոստոսի 7-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում․ ժամը 01:00-ի սահմաններում «Աստղիկ» բժշկակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քըլըչդարօղլուի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել․ կան վիրավորներ
Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել, կան վիրավորներ, այդ թվում՝ լրա...