ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են ուկրաինական հեռակառավարվող ռազմական նավակները հարձակվում ՌԴ ռազմածովային ուժերի բազայի վրա

Թելեգրամ ալիքներում տեսակադրեր են տարածվում Նովոռոսիյսկում ռուսական ռազմածովային ուժերի բազայի վրա ուկրաինական հեռակառավարվող ռազմական նավակների հարձակումից։ 

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ուկրաինական հեռակառավարվող ռազմական երկու նավակները հարձակվել են ՌԴ ռազմածովային ուժերի բազայի վրա, նավակները ոչնչացվել են: Պայթյունները որոտացել են Նովոռոսիյսկի և Միսխակո գյուղի ջրերում, այդ տվյալները գրանցվել են և փոխանցվել հատուկ ծառայություններին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է 112 համակարգի օպերատորը։
 

Ինչպես հայտնում է Readovka թելեգրամյան ալիքը, ուկրաինական նավակները ոչնչացվել են ռուսական նավերի կողմից։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ Ուկրաինայի զինված ուժերի նավակները, որոնք փորձել են գրոհել Նովոռոսիյսկ ռազմածովային բազան, ոչնչացվել են։

 

Կրասնոդարի երկրամասի ղեկավար Վենիամին Կոնդրատևը նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հարձակման փորձի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան։

 

Նշենք նաև, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության աղբյուրը BBC News-ի ուկրաինական ծառայությանը հայտնել է, թե գիշերվա հարձակման ընթացքում վնասվել է ՌԴ ռազմածովային ուժերի «Оленегорский горняк» դեսանտային նավը: Անվտանգության ծառայության աղբյուրը նաև հայտնել է, որ գործողությունն իրականացվել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի հետ համատեղ։ Սակայն Կիևը պաշտոնապես չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։

 

Քաղաքականություն

Պատահարներ