Ռազմական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի ավիաբազաներին

Ռուս զինվորականները հրթիռային հարված են հասցրել ուկրաինական ավիաբազաներին։ Այս մասին հայտնել է ՌԴ  պաշտպանության նախարարությունը։«Այս գիշեր Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերն օդային և…

Ռուս զինվորականները հրթիռային հարված են հասցրել ուկրաինական ավիաբազաներին։ Այս մասին հայտնել է ՌԴ  պաշտպանության նախարարությունը։

«Այս գիշեր Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերն օդային և ծովային բազաներից հեռահար ճշգրիտ սպառազինությամբ խմբակային հարված են հասցրել Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային բազաներին՝ Խմելնիցկի շրջանի Ստարոկոնստանտինով և Ռովենսկի շրջանի Դուբնո բնակավայրերին»,- հայտնել են նախարարությունից։

Ինչպես նշել են նախարարությունում, «սահմանված բոլոր թիրախները խոցվել են»։

Բացի այդ, ռուս զինվորականները հարվածել են Զապորոժիե քաղաքի օդանավակայանում Ուկրաինայի զինված ուժերի ավիացիոն տեխնիկայով անգարներին։
 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250