ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են ադրբեջանցիները զրուցում, ապա ձերբակալում պահեստազորայինին․ ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնում է տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ:
Սույն տեսանյութը հերքում է Ադրբեջանի ՊՆ տարածած կեղծիքը, ըստ որի սահմանագոտու արևելյան ուղղությամբ ՀՀ ԶՈՒ դիվերսիոն խումբ է փորձել ներթափանցել, և որի «գործողությունները հաջողվել է կասեցնել կրակային աջակցմամբ»:
Քննվում է Գ. Ո.-ի՝ տեղանքում չկողմնորոշվելու, ադրբեջանական կողմում հայտնվելու բոլոր հանգամանքները։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր` օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը:
Նմանատիպ հոդվածներ
Պահեստազորայինն ինքնակամ թողել է մարտական դիրքը․ ՀՀ ՊՆ
Օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը: Այս մասին հայտարարություն է...
Արդրբեջանը կրակ է բացել դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ․ ՊԲ
Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել․ «Օգոստոսի 17- ին, ժամը 11:30-ի սահմաններում ադրբեջանական զի...
Ադրբեջանի ՊՆ հաղորագրությունն ամբողջովին կեղծիք և ապատեղեկատվություն է․ ՊԲ
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորագրությունը։ Ինչպես հայտնել էինք, ադրբեջանական զինուժը ժամը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է Ռենի նավահանգստում տեղի ունենում պայթյունը
Համացանցում տարածվել են այս գիշեր Օդեսայի շրջանի Ռենի նավահանգստում հզոր պայթյունի կադրերը: Այս մասին գրում է Readovka թ...