ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կասետային զինամթերքով հարձակում` Դոնցկի կենտրոնում․ համալսարան է հրդեհվել
Ուկրաինայի զինված ուժերը կասետային զինամթերքով գիշերը գրոհել են Դոնեցկի կենտրոնը։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից, որին հայտնել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) արտակարգ իրավիճակների ծառայությունից։
«Հարվածը՝ կենտրոնին հասցվել է կասետային զինամթերքով։ Կաստերներն իրենք պայթել են օդում»,- հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունից։
Կայքի թղթակցի փոխանցմամբ՝ քաղաքի կենտրոնում՝ Պուշկինի բուլվարում, չորս պայթյուն է լսվել, ինչպես նաև ցածր հզորության բազմաթիվ պայթյուններ, երկնքում երևացել են բռնկումներ։
Նշենք, որ Դոնեցկում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել համալսարաններից մեկում։ Ըստ նախնական տվյալների՝ զոհեր և վիրավորներ չեն եղել։
Այրվել է շենքի տանիքը և երկրորդ հարկը, որտեղ գտնվում է համալսարանի ընդունելության գրասենյակը, ինչպես նաև կոնֆերանսների սրահն ու թանգարանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են ադրբեջանցիները զրուցում, ապա ձերբակալում պահեստազորայինին․ ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնում է տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողնե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է ուկրաինական հեռակառավարվող ռազմական նավակը խոցում ռուսական «Սիգ» լցանավը
Կիևը, հրապարակելով իր հեռակառավարվող ռազմական նավակի տեսանյութը, հաստատում է իր մեղքը և արդարացնում Ռուսաստանի պատասխանը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի ավիաբազաներին
Ռուս զինվորականները հրթիռային հարված են հասցրել ուկրաինական ավիաբազաներին։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանությ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԹՍ-ով փորձ է արվել ներխուժել Մոսկվայի տարածք․ Սոբյանին
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է Ռուսաստանի մայրաքաղաք անօդաչու թռչող սարքի ներխուժման փորձի մասին...