Արցախում նախատեսում են խաղաղ երթ իրականացնել դեպի Հակարիի կամուրջ
Արցախում նախատեսում են խաղաղ երթ իրականացնել դեպի Հակարիի կամուրջ, որտեղ Ադրբեջանն ապօրինի անցակետ է տեղադրել ու շրջափակման մեջ է պահում Արցախը՝ արգելափակելով մարդկանց, տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում շարժման նախաձեռնող խմբի անդամ Արթուր Օսիպյանն ասել է, որ ստեղծված իրավիճակից ելքը տեսնում են խաղաղ պայքարի միջոցով։
«Ելնելով այն իրավիճակից, որում գտնվում ենք՝ կարող ենք անզեն, մեծաթիվ խաղաղ բնակիչներով մեկնել Հակարի և տեղում հարցերը լուծել, այսինքն՝ անցնել բանակցությունների: Սա չի նշանակում, որ մենք մերժում ենք Արցախի պետական մարմիններին, քանի որ կարծիք կա, թե այս քայլով Ալիևի ասածն ենք անում: Այդպես չէ: Մենք համաժողովրդական շարժմամբ բարձրացնում ենք այն հարցերը, որոնք արդեն բարձրաձայնել ենք՝ ցույց տալով, որ Արցախում ոչ թե ինչ-որ հանցագործներ են զավթել իշխանությունը և փորձում են իրենց կամքը թելադրել, այլ, որ ժողովուրդն ու իշխանությունը միակարծիք են այն ամենի հարցում, ինչ վերաբերում է ինքորոշմանն ու Արցախի կարգավիճակին: Այս շարժումն անկախ ժողովրդական շարժում է: Սա համաժողովրդական շարժման նոր գաղափար է, որ պիտի գնանք ու ինքներս միջանցքն ապաշրջափակենք»,-մանրամասնել է Օսիպյանը:
Ինչ վերաբերում է երթի ժամկետներին, Օսիպյանը նշել է, որ չեն շտապելու:
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակն Արցախում ավելի է ծանրացել, ոչինչ չի փոխվել․ Ռուբեն Վարդանյան
Այն, ինչ այս օրերին կատարվում է Արցախում, դրսում ապրողների համար անհավատալի է թվում: Այդ մաին շվեյցարական Swiss Impact w...
Մասնակցելու եմ ավագանու ընտրություններին․ Հովհաննես Ազոյան
Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև դերասան Հովհաննես Ազոյանը։ Տեղեկությունը O...
Վարչապետի կոչը՝ Ադրբեջանին․ նոր գրառում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում: «Հայաստանը վերահաստատում է իր հանձնառ...
Հայաստանի խնդրանքն ընդուվեց․ ՄԱԿ-ում՝ Արցախի հարցով նիստ կհրավիրեն․ հայտնի է օրը
Արցախում հումանիտար իրավիճակը քննարկելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, Հայաստանի խնդրանքով, տեղի կունենա չորե...