Պատահարներ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Բժիշկը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղում մահացել է

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Բժիշկը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղում մահացել է
«Մարտունի» ԲԿ-ի բժիշկը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղում մահացել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Մահվան ելքով վրաերթը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզում երեկ՝…

«Մարտունի» ԲԿ-ի բժիշկը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղում մահացել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

 

Մահվան ելքով վրաերթը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզում երեկ՝ օգոստոսի 1-ին, ժամը 20:40-ի սահմաններում։ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 51-ամյա Վարդան Գ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Մարտունի քաղաքի Կամոյի փողոցի 35 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 73-ամյա Նվեր Կ.-ին:

 

Նշվում է, որ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած «Մարտունի» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը արձանագրել են հետիոտնի մահը:

 

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ վարորդը աշխատում է «Մարտունի» բժշկական կենտրոնում որպես բժիշկ: Նա տեղում ենթարկվել սթափության փորձաքննության, եղել է սթափ: 
 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

[6c54f6cb4b72c78acd010997f3d8df06.jpg]

[bad838cf5a4e76f93f4c26242408a93a.jpg]

[8199380bb4d6fd3ded5feea68305c9e5.jpg]

[d661df5725dcc974ec79e2ab931a423f.jpg]

[41d01b32b5be8af6e9e5dae771f63d3b.jpg]

 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250