«Պատրոն Դավոն» կրկին կկալանավորվի
ՀՀ վերաքննիչ դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի՝ Դավիթ Գալստյանին (Պատրո Դավո) գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը և վերջինս կրկին կկալանավորվի։ Այս մասին լրատամիջոցներին հայտնել է փաստաբան Արմեն Հարությունյանը։
«Մենք ինքնակամ ներկայացել ենք։ Հիմա թղթաբանության հարցեր կան, որպեսզի դատարանը, քրեակատարողական հիմնարկը ստանան, որ նրան ընդունեն։ Այս պահին էլ մեկուսարանի դիմաց ենք»,– նշել է Հարությունյանը։
Նշենք, որ Դավիթ Գալստյանն անցնում է նաև անպիտան հրթիռներ ձեռք բերելու գործով: Նա այդ գործով տևական ժամանակ կալանավորված էր և ազատ էր արձակվել գրավի դիմաց:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի ներգրավմամբ արագընթաց երթուղի ստեղծելու ուղղությամբ
Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու ստեղ...
Հրաչյա Սարգսյանի նշանակումն անակնկալի է բերել ՊՆ աշխատակիցներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ պաշտոնական լրահոսում հայտնվեց տեղեկություն, որ Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ն...
ՄԱԿ-ը մեկնաբանել է Կերչի նեղուցում ռուսական լցանավի վրա հարձակումը
ՄԱԿ-ը կողմերին կոչ է անում խուսափել հռետորաբանությունից և հակամարտության սրման տանող քայլերից։ РИА Новости-ին ասել է ՄԱԿ...
«Աշխարհի վրա կախված է միջուկային պատերազմի ստվերը»․ Գուտերեշ
Միջուկային պատերազմի ստվերը կրկին կախվել է աշխարհի վրա։ Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ճապոն...