ՌԴ–ից արցախցիներին ուղղվող օգնությունը պետք է համակարգվի մեզ հետ. Թորոսյան
ՌԴ պետական և հասարակական հատվածից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ուղղված աջակցությունը պետք է համակարգվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ։ Այդ մասին այսօր ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
«ՌԴ պետական և հասարակական հատվածից Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ուղղված աջակցությունը պետք է համակարգվի ԱՍՀ նախարարության հետ, որպեսզի օգնությունը ընտանիքներին բաշխվի առավել հասցեական»,– ասված է հաղորդագրության մեջ։
Հանդիպմանը Թորոսյանը անդրադարձել է նաև Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության, բնակարանային ապահովության և զբաղվածության ծրագրերի ընթացքին։
Դեսպան Կոպիրկինն իր հերթին ընդգծել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել ներդնել հնարավոր ջանքեր երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։
Նշվում է, որ դեսպանի հետ քննարկվել են նաև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր. ընդգծվել է երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության, մասնավորապես՝ ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի և ՄԱԿ-ի շրջանակում նախատեսված աշխատանքների կարևորությունը։
Հավելենք, որ Արցախից տեղահանված լայնածավալ ակցիան սկսվել է այս տարվա օգոստոսին, այդ ժամանակից ի վեր ընդհանուր առմամբ օգնություն է ստացել ավելի քան 3,3 հազար ընտանիք Հայաստանի տարբեր մարզերում:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ԱԺ քաղաքական ուժերի հայտարարությունը՝ հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ
Արցախի Ազգային ժողովի քաղաքական ուժերը՝ «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, Հայ Հեղափոխական դաշնակցությունը, Արցախի ժողովրդ...
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող խորհրդակցություն
Այս պահին աշխարհում կա կորոնավիրուսի 1,119,000 հաստատված դեպք, արձանգրվել է 59,245 մահ և 229,338 մարդ առողջացել է, Հայաս...
Մենք շարունակում ենք հավատալ, որ դա համապատասխանում է մեր երկու ժողովուրդների շահերին․ Զախարովա
Ռուսաստանը պատրաստ է գնալ Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ճանապարհով և աջակցում է Թբիլիսիի նմ...
Թուրքիայում «3+3» ձևաչափով հանդիպման օրը որոշված է. ՀՀ-ում Իրանի դեսպան
Թուրքիայում կայանալիք «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպման օրը որոշված է։ Այդ մասին այսօր հայտարարել է ՀՀ–ում Իրա...