ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հորդառատ անձրևների պատճառով Պեկինում ավելի քան 52 հազար մարդ է տարհանվել
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում հորդառատ անձրևների պատճառով տարհանվածների թիվը գերազանցել է 52 հազարը։ Այս մասին հայտնում է «Բեյցզին Վանբաո» պարբերականը՝ հղում անելով Պեկինի հեղեղումների կանխարգելման վարչությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր 31 338 տարհանվածի մասին:
Նշվում է նաև, որ փակվել է 107 լեռնային ճանապարհ, 4069 շինարարական օբյեկտներում աշխատանքը դադարեցվել է, քաղաքի տեսարժան վայրերը փակ են:
Այսօր ավելի վաղ Պեկինի իշխանությունները երկրաբանական աղետների և օդերևութաբանական ռիսկերի մասին «կարմիր» (ամենաբարձր) նախազգուշացում էին տվել` պայմանավորված այն հանգամանքով, որ քաղաքի որոշ շրջաններում սողանքների, սելավների, գրունտի փլուզումների մեծ ռիսկ կա: Բացի այդ, Պեկինի օդերևութաբանական կայանը նաև հայտարարել է Պեկինի տարբեր շրջաններում հորդառատ անձրևների պատճառով նախազգուշացման ամենաբարձր մակարդակի մասին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քըլըչդարօղլուի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել․ կան վիրավորներ
Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել, կան վիրավորներ, այդ թվում՝ լրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ում ուժգին հրդեհ է բռնկվել
ՌԴ Մերձմոսկովյան Լյուբերցի «Լերոյ Մերլին» հիպերմարկետի մոտ ուժգին հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկանում ենք Readovka թել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուժեղ պայթյուն ՌԴ-ում․ կան տուժածներ
ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգում պայթյունի երկու ձայն է լսվել։ Այս մասին տեեղեկանում ենք Readovka թելեգրամյան ալիքից։ &...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում չի հաջողվում մարել անտառային հրդեհները
Արդեն մի քանի օր է, ինչ չի հաջողվում մարել Թուրքիայի՝ առաջատար տուրիստական շրջաններից մեկի Անթալիա նահանգի Քեմեր քաղաքին...