Լեհաստանը դիպուկահարներ է տեղակայել Բելառուսի հետ սահմանին
Լեհաստանը դիպուկահարներ է տեղակայել Բելառուսի հետ սահմանին: Այս մասին Twitter-ում հայտնել է Լեհաստանի ԶՈւ գլխավոր հրամանատարությունը:
Հրամանատարությունը լեհ-բելառուսական սահմանին պատնեշի ֆոնին դիպուկահար զենքով կանգնած զինվորների մի քանի լուսանկար է հրապարակել։
«Բելառուսի հետ սահմանին շարունակում է վտանգավոր մնալ։ Լեհ պարեկները հարձակման են ենթարկվում ագրեսիվ օտարերկրացիների կողմից: Ամեն օր սպաներն ու զինվորները ագրեսիայի են ենթարկվում»,-Twitter-ում գրել է Լեհաստանի Հանրապետության տեղեկատվական տարածքի անվտանգության հարցերով կառավարության լիազոր Ստանիսլավ Ժարինը։
Նշենք, որ ավելի վաղ իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության նախագահ Յարոսլավ Կաչինսկին հայտարարել էր, որ Լեհաստանը Բելառուսի հետ սահմանն ամրացնում է «Վագներ» խմբի մարտիկների այնտեղ գտնվելու պատճառով: Նրա խոսքով` սահմանի ուժեղացումը «շատ լուրջ» կլինի։ Լեհ սահմանապահները նաև պնդում են, որ ավելացել է Բելառուսի կողմից սահմանն ապօրինի հատելու փորձերի թիվը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը
Հուլիսի 28-ին, ժամը 11:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զե...
Լուգանսկում ռուսական զորքերը առաջխաղացում ունեն
Ռուսաստանյան զինված ուժերը առաջխաղացում են արձանագրել Լուգանսկի մարզում: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպան...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ղրիմի կամրջի մոտ հեռակառավարվող ռազմական նավակը ռուսական լցանավ է խոցել
Գիշերը պայթյուն է լսվել Կերչի նեղուցի տարածքում, որտեղ հեռակառավարվող ռազմական նավակի հարձակման հետևանքով խոցվել է ռուսա...
44-օրյայի ժամանակ մարտական առաջադրանքից խուսափելու համար հրամանատարն ինքնավնասում է արել
ՊԲ N զորամասի հրաձգային վաշտի հրամանատար Վ.Հ.-ն, ռազմական դրության ժամանակ, մարտական գործողությունների պայմաններում՝ 202...