Չեխիան կալանք է դրել ռուս գործարարներց մեկի ակտիվների վրա
Չեխիան արգելափակել է ռուս միլիարդատեր Վլադիմիր Եվտուշենկովի տեղի ընկերությունների հաշիվները։ Այս մասին հաղորդում է չեխական հեռուստատեսությունը։
Հաղորդվում է, որ կալանք է դրվել նաև նրա ակտիվների վրա։
«Եվտուշենկովը գաղտնի վերահսկում է էլեկտրաբաղադրիչների ընկերությունը և Չեխիայում մի շարք հյուրանոցներ ունի։ Ռուսաստանում նրա ընկերություններն արտադրում և մատակարարում են սպառազինության համակարգեր բանակի համար»,- նշվել է հաղորդագրությունում։
Նշվում է, որ Եվտուշենկովին պատկանող Կառլովի Վարիում գտնվող հինգ աստղանի Savoy Westend հյուրանոցն առգրավվել է։
Նմանատիպ հոդվածներ
Լաչինի միջանցքում Ադրբեջանը կարող է ցանկացած գործողություն ձեռնարկել․ Թուրքիայի ԱԳ նախարար
Լաչինի միջանցքն Ադրբեջանի ինքնիշխան տարածքի բաղկացուցիչ մասն է և Ադրբեջանն իրավունք ունի Լաչինում ցանկացած գործողություն...
Միջազգային հանրությունը ո՛չ անջատելու է, ո՛չ էլ՝ փրկելու է մեզ․ Վարդան Ոսկանյան
«Միջազգային կառույցները», «միջազգային հանրությունը», «անջատում հանուն փրկության» և նմանատիպ այլ արտահայտություններ դատար...
Նրան քրեական պատասխանատվության ենթարկելը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին․ Ադրբեջանի գլխավոր դատախազություն
«Մեշելի դեպքերի առնչությամբ կալանավորված Վագիֆ Խաչատրյանին քրեական պատասխանատվության ենթարկելը համապատասխանում է միջազգա...
Լուիս Բոնոն կրկին կայցելի տարածաշրջան
Այս շաբաթ տարածաշրջան կայցելի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն։ Այս մասին «Ազատությանը»...