Բայրամովը հանդիպել է Էրդողանին և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն Անկարա կատարած այցի ընթացքում հանդիպել է Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Էրդողանն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։
Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել երկրների «երկկողմ և բազմակողմ հարաբերությունների, տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ»։
Բայրամովը նաև հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ։
Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև «բազմակողմ, երկկողմ և տարածաշրջանային համագործակցության օրակարգային հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանում առկա իրավիճակը»։
Նշելով, որ ««Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերությունների մասին Շուշայի հռչակագիրը» նշանավորել է երկրների միջև հարաբերությունների զարգացման պատմության նոր փուլի սկիզբը», Բայրամովը «վստահությամբ ընդգծել է, որ գործնական քայլեր կձեռնարկվեն ապագայում երկու երկրների «կապերն ընդլայնելու համար:
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նշել է, որ «ջանք չի խնայի» ավելի զարգացնելու երկրների միջև առկա հարաբերությունները, որոնք ունեն «ընդհանուր պատմություն, մշակույթ և արժեքներ»։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով օրեցօր վատթարացող իրավիճակին։ Հայտարարությ...
Օտարերկրյա քաղաքական գործիչները՝ Արցախում հումանիտար ճգնաժամի, Լաչինի միջանցքի և Կարմի Խաչի գործունեության մասին
Ադրբեջանն արգելում է բեռնատարների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ հայտարարելով, թե Հայաստանը սադրանքի է դիմում։ Արցախում ստեղծվ...
Ռուսական կողմին նախապես տեղեկացրել ենք օգնություն ուղարկելու մասին․ Վահան Կոստանյան․ «Ազատություն»
Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, թե հումանիտար բեռ ուղարկելո...
Աղդամի երթուղին չպետք է դիտարկել որպես Լաչինի միջանցքի բացման այլընտրանք. Բորել
ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Բաքվի՝ Աղդամով ապրանքներ մատակարարելու պատրաստակամությունը, բայց դա Լաչինի միջանցքի բացման...