Քաղաքականություն
ՌԴ-ն պատրաստ է երկխոսության, սակայն Ուկրաինան հրաժարվում է. Պեսկով
Ռուսաստանը բաց է ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ երկխոսության համար, սակայն Կիևը հրաժարվում է այդ հնարավորությունից։Սանկտ Պետերբուրգում Ռուսաստան-Աֆրիկա համաժողովի շրջանակում նման հայտարարություն է արել Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Այս մասին փոխանցում է Комсомольская правда-ն:
«Ռուսական կողմը պահպանում է իր բաց լինելը, ինչը չի կարելի ասել ուկրաինացիների մասին: Ուկրաինացիները պահպանում են իրենց անզիջում դիրքորոշումը, հատկապես հիմա, երբ բավականին բարդ իրավիճակում են»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակը։
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովում հայտարարել էր, որ Ռուսաստանը հարգում է աֆրիկյան երկրների խաղաղարար նախաձեռնությունները ուկրաինական հարցում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն իրավասություն չունի և չի կարող քննարկել ԼՂ բեռներ տեղափոխելու այլ ճանապարհների հետ կապված հարցեր. Միրզոյան
Օգնությունը կանգնեցնելը խաթարում է խաղաղության շուրջ վստահության ձևավորման ջանքերը. ԱՄՆ դեսպանություն
Ադրբեջանը խոչընդոտում է հումանիտար բեռի մուտքը ԼՂ, այս գործելակերպն անընդունելի է. Փաշինյան
Մոսկովյան բանակցություններին ընդառաջ ԼՂ նախագահը կոչով դիմել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրենք ոչ ընտրվել են, ոչ էլ՝ հաղթել. Իշխան Սաղաթելյան
Ավելի լավ կլինի, եթե ընդդիմությունը չգա խորհրդարան. Ռուբինյան
1.0