ՌԴ-ն «անմիջական սպառնալիք է՝ Եվրոպայի անվտանգության համար»․ Ճապոնիայի ՊՆ
Ճապոնիայի պաշտպանության նախարարության տարեկան զեկույցում Ռուսաստանն առաջին անգամ որակվել է՝ որպես «միակ և անմիջական սպառնալիք» Եվրոպայի անվտանգության համար։
Բացի այդ, Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը մտահոգություն է հայտնել Մոսկվայի ակտիվության առնչությամբ Կուրիլյան կղզիներում, որոնք Տոկիոն իր տարածքն է համարում։
«Ռուսաստանի արտաքին գործունեությունը, ռազմական միտումները, որոնք հանգեցնում են Ուկրաինայում ագրեսիայի, սասանում են միջազգային կարգի հիմքերը և հանդիսանում են ամենալուրջ և ամենաանմիջական սպառնալիքը Եվրոպայի ուղղությամբ»,- ասվում է Ճապոնիայի կառավարությանը ուսումնասիրմանը ներկայացված փաստաթղթում։
Տոկիոյին անհանգստացնում են «Ռուսաստանի արտաքին գործողությունները, նրա ռազմական միտումները և Չինաստանի հետ ռազմավարական փոխգործակցությունը»։ Բացի այդ, Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը դժգոհ է Կուրիլյան Կունաշիր, Շիկոտան, Իտուրուպ և Հաբոմայ կղզիներում «Ռուսաստանի Դաշնության զենքի և ռազմական տեխնիկայի տեղակայումից». Տոկիոն այդ կղզիներն անվանում է իր «հյուսիսային տարածքներ»:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանում կրկին հիստերիայի մեջ են․ ԱԳՆ-ի էմոցիոնալ հայտարարությունը
«Հայաստանը, որը չի կարողանում հաշտվել Ադրբեջանի Հանրապետության կողմից իր սահմանները վերահսկելու և հայկական սադրանքները կ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Սազում ա՞․ Ալեն Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան Արցախում ստեղծված ճգնաժամային իրավիճակի ֆոնին ներկայացրել է արտերկրում կատարված...
Ռազմական դրության պայմաններում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը կարող է օգտագործվել․ նոր օրենք՝ ԱՀ-ում
Արցախի նախագահի նախաձեռնությամբ երեկ՝ հուլիսի 27-ին գումարված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում քննարկվել և ընդունվել...
Վերահաս ողբերգությունը կանխելու միակ միջոցը ԼՂՀ-ի անկախության ճանաչումն է․ ԱՀ ԱԺ-ի կոչը՝ ՄԱԿ անդամ պետություններին
Հիմնվելով ՄԱԿ-ի Կանոնադրության, ՄԱԿ-ի 1948 թվականի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, ՄԱԿ-ի 1948 թվականի «Ցեղաս...