Պուտինը հայտնել է, որ ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն և Ուկրաինան հրաժարվում են բանակցել Ռուսաստանի հետ
ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն հրաժարվում են բանակցել Ռուսաստանի հետ բոլոր երկրների համար հավասար անվտանգության ապահովման հարցի շուրջ, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենսդրորեն սահմանել է Ռուսաստանի հետ բանակցելու անհնարինությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստան-Աֆրիկա երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստում, գրել է ТАСС-ը։
«Բոլոր հակասությունները պետք է լուծվեն բանակցություններով, բայց խնդիրն այն է, որ նրանք հրաժարվում են մեզ հետ բանակցել:
Հակամարտության հիմքում ընկած է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող վտանգների ստեղծումը, և նրանք հրաժարվում են բոլորի, այդ թվում՝ Ռուսաստանի համար, հավասար անվտանգություն ապահովելու հարցերով բանակցություններից։ Իսկ ինքը՝ Ուկրաինան, ավելի ճիշտ՝ ներկայիս ուկրաինական վարչակարգը, հրաժարվում է բանակցություններից։ Այդ մասին պաշտոնապես հայտարարվել է, և Ուկրաինայի նախագահն ընդունել է այդ հարցի վերաբերյալ համապատասխան հրամանագիր, որն արգելում է բանակցությունները»,- ասել է Պուտինը։
Նա ընդգծել է, որ բազմիցս հայտարարել է բանակցություններին Ռուսաստանի պատրաստակամության մասին, սակայն «Մոսկվան չի կարող պարտադրել»։
Պուտինը շնորհակալություն է հայտնել իր աֆրիկացի գործընկերներին այս խնդրին ցուցաբերած ուշադրության համար ու հավելել, որ «անհրաժեշտ է երկխոսություն վարել մյուս կողմի հետ»։
Նմանատիպ հոդվածներ
Օտարերկրյա քաղաքական գործիչները՝ Արցախում հումանիտար ճգնաժամի, Լաչինի միջանցքի և Կարմի Խաչի գործունեության մասին
Ադրբեջանն արգելում է բեռնատարների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ հայտարարելով, թե Հայաստանը սադրանքի է դիմում։ Արցախում ստեղծվ...
Ռուսական կողմին նախապես տեղեկացրել ենք օգնություն ուղարկելու մասին․ Վահան Կոստանյան․ «Ազատություն»
Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, թե հումանիտար բեռ ուղարկելո...
Աղդամի երթուղին չպետք է դիտարկել որպես Լաչինի միջանցքի բացման այլընտրանք. Բորել
ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Բաքվի՝ Աղդամով ապրանքներ մատակարարելու պատրաստակամությունը, բայց դա Լաչինի միջանցքի բացման...
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով օրեցօր վատթարացող իրավիճակին։ Հայտարարությ...