Քաղաքականություն

Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Իսրայելի իշխանություններին

Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Իսրայելի իշխանություններին
Առավոտյան Իսրայելի ազգային անվտանգության նախարարը՝ Իթամար Բեն Գվիրը ծայրահեղ աջակողմյան «Հրեական ուժ» կուսակցության (ՀՈՒԿ) առաջնորդ Նաջաֆի և Գալիլեայի զարգացման նախարար Յիցհակ Վասերլաուֆի հետ…

Առավոտյան Իսրայելի ազգային անվտանգության նախարարը՝ Իթամար Բեն Գվիրը ծայրահեղ աջակողմյան «Հրեական ուժ» կուսակցության (ՀՈՒԿ) առաջնորդ Նաջաֆի և Գալիլեայի զարգացման նախարար Յիցհակ Վասերլաուֆի հետ Իսրայելի ոստիկանական ուժերի հսկողությամբ մուտք են գործել Մասջիդ Ալ-Աքսա մզկիթ։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը։

 

Բեն Գվիրը մասնավորապես հայտնել է․ 

 

«Սա իսրայելցի ժողովրդի համար ամենակարևոր վայրն է, որտեղ մենք պիտի վերադառնանք և ցույց տանք մեր ինքնիշխանությունը»։

 

Այս առնչությամբ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը տարածել է գրավոր հայտարարություն, որտեղ խստորեն դատապարտել է Իսրայելի ազգային անվտանգության  նախարարի կողմից  Մասջիդ Ալ-Աքսա մզկիթ մուտք գործելը, որը պաշտոնական Անկարան որակել է իբրև հարձակումը։

 

Հայտարարության մեջ պահանջվում է թույլ չտալ, որ Մասջիդ Ալ-Աքսա մզկիթի սրբությունը ոտնահարող և միջազգային իրավունքի վրա հիմնված պատմական կարգավիճակը խախտող սադրանքներ տեղի ունենան։ Հետևաբար Թուրքան Իսրայելի իշխանություններին կոչ է անում  լրջորեն  ձեռնարկել անհրաժեշտ միջոցները, որպեսզի լարվածությունը չսրվի։

 

Նմանատիպ հոդվածներ

Այսօրվանից սկսվելու է թույլատրելի գնից բարձր գնով վաճառվող ապրանքը հարկադրաբար վերցնելու գործընթացը. Գուրգեն Ներսիսյան

Թեև Արցախի շրջափակման մերօրյա պայմաններում շուկայում իրացման ենթակա ապրանքները գրեթե սպառված են, այդուհանդերձ եղածն էլ մ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250