Թրամփին մեղադրանք կառաջադրեն Կապիտոլիումի գրոհի գործով
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրանք է առաջադրվելու 2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ Կապիտոլիումի վրա գրոհելու համար։ Այս մասին նախկին նախագահի փաստաբանները՝ Թոդ Բլանշը և Ջոն Լաուրոն, հայտնել են հատուկ դատախազ Ջեք Սմիթի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է NBC-ն։
Հուլիսի 18-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը նամակ է հղել նախկին նախագահին, ըստ որի՝ Դոնալդ Թրամփը 2021 թվականի հունվարի 6-ի դեպքերի առնչությամբ դաշնային հետաքննության է ենթարկվում։ Այնուհետ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ արդարադատության նախարարությունը իրեն չորս օր է տվել՝ Կապիտոլիումի գրոհի գործով ցուցմունք տալու համար։ Թրամփը նաև ասել է, որ այս գործով իրեն, ամենայն հավանականությամբ, մեղադրանք կառաջադրեն և կձերբակալեն։
2021 թվականի հունվարի 6-ից ի վեր գրեթե 1000 մարդու մեղադրանք է առաջադրվել Կապիտոլիումի գրոհի փորձի հետ կապված, իսկ ավելի քան 460-ն իրեն մեղավոր է ճանաչել անկարգություններին մասնակցելու մեջ:
ԱՄՆ նախկին նախագահին արդեն մեղադրանք է առաջադրվել Սպիտակ տնից հեռանալուց հետո պետական գերգաղտնի փաստաթղթերի սխալ մշակման մեջ։ Գործով դատաքննության մեկնարկը նշանակված է 2024 թվականի մայիսի 20-ին։ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերի 5-ին։
Նմանատիպ հոդվածներ
Աղդամի երթուղին չպետք է դիտարկել որպես Լաչինի միջանցքի բացման այլընտրանք. Բորել
ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Բաքվի՝ Աղդամով ապրանքներ մատակարարելու պատրաստակամությունը, բայց դա Լաչինի միջանցքի բացման...
Օտարերկրյա քաղաքական գործիչները՝ Արցախում հումանիտար ճգնաժամի, Լաչինի միջանցքի և Կարմի Խաչի գործունեության մասին
Ադրբեջանն արգելում է բեռնատարների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ հայտարարելով, թե Հայաստանը սադրանքի է դիմում։ Արցախում ստեղծվ...
Ռուսական կողմին նախապես տեղեկացրել ենք օգնություն ուղարկելու մասին․ Վահան Կոստանյան․ «Ազատություն»
Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, թե հումանիտար բեռ ուղարկելո...
ԼՂ ուղարկված սննդամթերքը բացառապես մարդասիրական նպատակներով է. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է ԼՂ հումանիտար օգնություն ուղարկելու որոշմանը: «Մենք չեն...