ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են փորձել փախցնել կալանավորին
Հուլիսի 26-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Սևանի բաժնի հերթապահ մասի ձերբակալվածների պահման վայրի ոստիկանը շրջայց կատարելիս խցերից մեկի դիտանցքից նկատում է, որ կալանավորը դրսևորում է անհանգիստ վարք: Մտնում է խուց՝ պատճառը հասկանալու համար։ Կալանավորի հետ զրույցի ժամանակ հանկարծ բացվում է խցի պատուհանը և դրսից լսվում են կալանավորի անունը կանչող ձայներ։ Ոստիկանն անմիջապես դուրս է գալիս, կողպում դուռն ու սեղմում ազդանշանային կոճակը։
Ահազանգով ոտքի է հանվում բաժնում հերթապահող անձնակազմը` բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի գլխավորությամբ: Ձերբակալվածների պահման վայրի տարածքը ստուգելիս բացօթյա զբոսաբակի ցանցապատ տանիքի վրա հայտնաբերվում է սավանի մեջ փաթաթված մետաղ հատող գործիք:
Բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 1.30-ին Սևան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում, ձերբակալվածների պահման վայրից կալանավորին ապօրինի ազատելու փորձ կատարելու կասկածանքով, ձերբակալվում և, «Մազդա» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխվում երեք տղամարդ՝ երեքն էլ երևանցի: Նրանց բռնելու վայրի զննությամբ հայտնաբերվել է դանակ ու փայլաթիթեղի փաթեթ` բյուրեղանման զանգվածով:
Բաժնում անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ։ Մեկ այլ ձերբակալվածի մարմնի զննությամբ` նախաբազուկներին եղել են քերծվածքներ:
Դեպքի առթիվ Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Իրականացվել են անհրաժեշտ բոլոր գործողությունները: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օգոստոսի 15-ից գազելներ չեն լինի. Ավինյանը` սպասվող փոփոխությունների մասին
«Շատ ուրախալի է, որ օգոստոսի 15-ից վերջապես ազատվելու ենք «հուսահատության գազելներից»»: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որոնվում է տեսագրության մեջ պատկերված աղջիկը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քնն...
Ադրբեջանական սուտը վերջնականապես հերքվեց. մահացած տղամարդու լուսանկար են տարածում
Սա ադրբեջանցիների ստի ու հիմարության հերթական ապացույցն է: Այս մասին գրում է Armenian Military Portal թելեգրամյան ալիքը:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զարեհ Սինանյանի գրասենյակում զենք-զինամթերք են փնտրում
Զարեհ Սինանյանի գրասենյակում զենք-զինամթերք են փնտրում: Այս մասին հայտնում է Mediahub.am-ը` հրապարակելով տեսանյութ...