ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օգոստոսի 15-ից գազելներ չեն լինի. Ավինյանը` սպասվող փոփոխությունների մասին
«Շատ ուրախալի է, որ օգոստոսի 15-ից վերջապես ազատվելու ենք «հուսահատության գազելներից»»: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը
«Սա դեռ բարեփոխումների ճանապարհի սկիզբն է, մենք դեռևս ունենք միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրման հարցը, ինչպես նաև ավտոբուսների առանձնացված գծերը շարունակաբար պետք է ավելացվեն»,-ընդգծել է Տիգրան Ավինյանը։
Ըստ փոխքաղաքապետ Ավինյանի` դեռևս ունեն միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրման ծրագիր` ավտոբուսներում և մետրոյում: Նա հանձնարարական տվեց ամբողջական նախագիծ պատրաստել ավտոբուսների առանձնացված գծերի համար նախատեսված:
«Մենք ունենք դեռևս րոպեի ճշգտությամբ ինֆորմացիան մարդկանց տալու խոստում և բացի նրանից, որ «Յանդեքս» և «Գուգլ» քարտեզներով դա պետք է հասանելի լինի, դա պետք է հասանելի լինի նաև կանգառներում»,-ասաց Ավինյանը:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որոնվում է տեսագրության մեջ պատկերված աղջիկը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քնն...
Ադրբեջանական սուտը վերջնականապես հերքվեց. մահացած տղամարդու լուսանկար են տարածում
Սա ադրբեջանցիների ստի ու հիմարության հերթական ապացույցն է: Այս մասին գրում է Armenian Military Portal թելեգրամյան ալիքը:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացօթյա առևտրի դեմ տուգանքից բացի, կառգրավվի նաև վաճառվող ապրանքը
ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է բացօթյա ապօրինի առևտրի կանխման ուղղությամբ ամենօրյա ստուգայցերը: Ոստիկանությունից...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վթարվել է «Արզնի 1» ջրատարը. 24 ժամ ջուր չի լինի հետևյալ տարածքներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարվել է «Արզնի 1» ջրատարը, որով պայմանավո...