ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի հումանիտար բեռները փոխանցել ՌԴ խաղաղապահներին․ Էդմոն Մարուքյան
Ադրբեջանը շուրջ 120 հազար մարդու շրջափակել և սովի է մատնել, Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում ասաց հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով՝ սա միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարում է.
«Այս իմաստով, մենք որևէ քայլ չկա, որ ասենք՝ չենք արել, որ դա չապացուցենք և դա շատ ակնհայտ է։ Դուք երեկ տեսաք, որ ԱԳՆ-ում հավատարմագրված բոլոր դեսպանները ուսումնասիրել են, տեսել են բեռները։ Դիվանագիտական մակարդակում ամբողջական աշխատանք տարվում է, նաև հումանիտար մակարդակում։ Այս իմաստով մեր քայլերը շատ կանխատեսելի են և համահունչ են նոյեմբերի 9-ի ստանձնած մեր պարտավորություններին»։
Մարուքյանը շեշտեց, որ բոլոր քայլերն արվում են, սակայն հումանիտար ճգնաժամը օր օրի ավելի է խորանում.
«Պետք է շարունակենք մեր գործողությունները, և ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի այս բեռները փոխանցել ՌԴ խաղաղապահ ուժերին»։
Լրագրողների այն դիտարկամնը, թե Արարատ Միրզոյանը Մոսկվայում հանդիպման ժամանակ այս նախաձեռնության մասին Լավրովին ու Բայրամովին հայտնե՞լ է՝ Մարուքյանը նշեց.
«ՀՀ ԱԳ նախարարը հանդիպման ժամանակ բարձրացրել է Լաչինի միջանցքի վերաբացման, շրջափակումը վերացնելու հարցերը՝ նոյեմբերի 9-ի պարտավորության ներքո։ Մեր նախարարը ոչ թե 360 տոննա բեռի հարց պետք է բարձրացնի, այլ ընդհանրապես միջանցը բացելու հարցը պետք է բարձրացնի, որը, բնականաբար, բարձրացվել է և քննարկվել է հանդիպման ժամանակ»։
Հիշեցնենք, որ երեկվանից 19 բեռնատար, որը Արցախ պետք է տեղափոխեր հումանիտար բեռ, կանգնած է Կոռնիձորում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բոլորիս տներում էլ կա սերվիզ, որը հանում ենք, փոշին սրբում, հետո տեղը դնում ու դա երբեք չի օգտագործվում․ Փաշինյանը կատակեց
Կառավարության նիստի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը զեկուցում է հերթական կատարվելիք ծրագիրը, որի ընթացքում Հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բեռնատարներն արդեն 20 ժամ է՝ սպասում է Կոռնիձորի հատվածում, դեռ որևէ տեղաշարժ չկա․ Վարդան Սարգսյան
Հայաստանից Արցախ ուղարկվող 400 տոննա հումանիտար օգնությամբ 19 բեռնատար 20 ժամ է՝ սպասում է Կոռնիձորի հատվածում, դեռ որևէ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր գյուղի տանն էլ, որ խորդանոցները բացեմ, «06» չեմ գտնի, բայց «06»-ի նման ահագին բաներ կգտնեմ․ Նիկոլ Փաշինյան
Այս րոպեներին ընթանում է կառավարության հերթական նիստը։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը զեկուցում է հերաթական կատարվելի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում բացվեց Հայրենադարձության և ինտեգրման առաջին կենտրոնը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Երևանում ներկա է եղել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյա...