Սպայի ողբերգական միջադեպով ընդամենը 1 մարդ է կալանավորվել, վկաների նկատմամբ էլ սուտ մատնություն է կարվում․ պատգամավոր
Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«15 օր առաջ Մուրացանի զինվորական հոսպիտալում տեսակցեցի զինված ուժերի փոխգնդապետ Արա Մխիթարյանին, իսկ այսօր ցավով տեղեկացա, որ նա մահացել է:
Շուրջ 4 տարի է, ինչ Մխիթարյանը գամված էր անկողնուն ու դա այն պատճառով, որ այս իշխանության ներմուծած բարքերի հետևանքով, հայ սպան դաժան ծեծի է ենթարկվել, իսկ այս ողբերգական միջադեպի հետևանքով միայն մեկ մարդ է կալանավայրում, այն էլ` եթե չեմ սխալվում, ընդամենը 5.5 տարվա ժամկետով:
Սա այն դեպքում, որ միջադեպին ներկա անձինք և սպայի հարազատները պնդում են, որ եղել է խմբային հարձակում, որոնց մասնակցել է այդ ժամանակվա մարզպետն ու նրա շրջապատը:
Ավելին, այս պահին, իշխանության հրահրմամբ, այդ ողբերգական միջադեպի գործով 3 վկայի նկատմամբ (2-ը` սպաներ են) «սուտ մատնության» հոդված է կարվում:
Այդ վկաների միակ «մեղքն» այն է, որ նրանք փորձել են կանխել հայ սպայի նկատմամբ հարձակումը, իսկ հետո իրենց ցուցմունքներով նշել, թե ովքեր և ինչպես են Արա Մխիթարյանին այդ վիճակի հասցրել:
Իշխանական համակարգը, յուրայիններին ամեն գնով պաշտպանելու նպատակով, մարտի է նետել իր անբարոյական ողջ գործիքակազմը»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Աղդամի երթուղին չպետք է դիտարկել որպես Լաչինի միջանցքի բացման այլընտրանք. Բորել
ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Բաքվի՝ Աղդամով ապրանքներ մատակարարելու պատրաստակամությունը, բայց դա Լաչինի միջանցքի բացման...
Օտարերկրյա քաղաքական գործիչները՝ Արցախում հումանիտար ճգնաժամի, Լաչինի միջանցքի և Կարմի Խաչի գործունեության մասին
Ադրբեջանն արգելում է բեռնատարների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ հայտարարելով, թե Հայաստանը սադրանքի է դիմում։ Արցախում ստեղծվ...
Ռուսական կողմին նախապես տեղեկացրել ենք օգնություն ուղարկելու մասին․ Վահան Կոստանյան․ «Ազատություն»
Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, թե հումանիտար բեռ ուղարկելո...
ԼՂ ուղարկված սննդամթերքը բացառապես մարդասիրական նպատակներով է. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է ԼՂ հումանիտար օգնություն ուղարկելու որոշմանը: «Մենք չեն...